Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Հրեղեն — կրակ, չքնաղ

  1. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

  1. Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:

  1. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
  1. Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:

Ծիրանավառ դու թագուհի, – Շատ սիրուն թագուհի

Բուրումների դու աղբյուր, – Լավ հոտեր աղբյուր

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան – ալմաստից Արագած

Կայծակեղեն թրերի,- կայծակներից թրեր

Գագաթներդ՝ բյուրեղ վրան – արագածի ձ գագաթները իր վրա

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն, – հպարտ սարերը արծիվների բույներով

Լճակներդ՝ լույս-փերուզ. – Լճերը բացփիրուզագույն

Առուներդ՝ մեջքիդ փայլուն – Արագածի մեջի առուները սիրուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։ – Շքեղ գոտիներըտ ոսկեդույն

Աղբյուրներդ գիշեր ու զօր – Աղբյուրներդ գիշեր – ցերեկ

Խոսքի բռնված իրար հետ, – Իրար մոտ հոսում են

  1. Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:

Արագածը շատ գեղեցիկ սար է, և նրա գագաթը ամենաբարձրն է ամբօղջ Հայաստանում։

Արագածը ունի 4 գագաթ՝ հյուսիս, հարավ, արևելք, նաև արևմուտք։

  1. Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:
  1. Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *