Աղբյուր

Հովհաննես Թումանյան

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜…»

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դու՛րս գրիր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Բխել – դուրս հոսել

Տոթակեզ – շատ տաք, այրող, կիզիչ

Գուշ – աղբյուրի առջև դրած փայտե տաշտ, որի մեջ հավաքվում է ջուրը։

Պախրա – մայր այծ

  • Աղբյուրը որտե՞ղից էր բխում:

Աղբյուրը բխում էր ծառի տակից։

  • Ինչպիսի՞ն էր աղբյուրը:

Աղբյուրը սառնորակ էր։

  • Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողը, նկարի՛ր ու վերնագրի՛ր:

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։

  • Փորձի՛ր բացատրել այս հատվածը:
    «Քո շինողի օր-կյանքը
    Ջրի նման երկարի՜…»

Թող քո կյանքը երկա՜ր լինի, ոնց ջուրը երկար է։ Քո տատիկներից կամ պապիկներից հարցրու , թե ինչ օրհնանքներ գիտեն և գրի’ր քո բլոգում(կարող ես նաև ձայնագրել կամ տեսագրել  նրանց և նյութը տեղադրել):
Աստծու օհնությունը վրադ։ Կանաչ ճանապարհ։ Սիրտդ ուրախ լինի, Արևդ՝ պայծառ։ Մատդ երբեք փուշ չմտնի։ Կյանքդ ջրի նման երկար լինի։ Յոթ որդով սեղան նստես։ Սիրի՜ր և եղիր սիրված։ Ծլես, ծաղկես, զորանաս։

Իմ տատիկի ասած օրհնությունները

Աստծու օհնությունը վրադ։ Կանաչ ճանապարհ։ Սիրտդ ուրախ լինի, Արևդ՝ պայծառ։ Մատդ երբեք փուշ չմտնի։ Կյանքդ ջրի նման երկար լինի։ Յոթ որդով սեղան նստես։ Սիրի՜ր և եղիր սիրված։ Ծլես, ծաղկես, զորանաս։

Մաթեմատիկա

1.Լրացրո՛ւ պակասող թվերը։

8 կգ =  8000գ

3 կգ = 3000գ

6 տ =  6000կգ

5 տ =5000կգ

9 ց =  900կգ

2 ց =   200կգ

9000 կգ =   9տ

2000 կգ =    2տ

8000 գ = 8կգ

10000 գ =  10կգ

800 կգ = 8ց

1000 կգ = 10ց

2.Հաշվի՛ր  արտադրյալը:

400×20= 8000

60×50= 3000

80×40= 3200

9×50= 450

700×5= 3500

200×90= 18000

700×40= 28000

600×70= 42000

90×800= 72000

3.Լուծի’ր խնդիրները.

. Ա) Մի ափսեում կա 13 դեղձ, մյուսում՝ 17: Վարդանը ափսեներից վերցրեց 7 դեղձ: Քանի՞ դեղձ մնաց ափսեներում:

Լուծում՝ 1․ 13 + 17 – 7 = 23  

Պատ.՝ 23 դեղձ։

Բ) Փողոցի աջ կողմում կա  32 տուն, իսկ ձախ կողմում՝ 4 անգամ պակաս: Քանի՞ տուն կա այդ փողոցի երկու կողմերում միասին:

Լուծում 1․ 32 ։ 4 = 8   2. 32 + 8 = 40

Պատ.՝ 40 տուն

Գ) Ծառատունկի ժամանակ դպրոցականները տնկեցին 8 ծիրանենի և  5 անգամ շատ խնձորենի: Ընդամենը քանի՞ ծառ տնկեցին դպրոցականները:

Լուծում 1․ 8 x 5 = 40  2. 40 + 8 = 48   

Պատ․՝ 48 ծառ։

4.Հաշվի՛ր:

345×3= 1035

412×6=  2472

270×8= 2160

415×5=  2075

613×4= 2452

486×7= 3402

592×6= 3552

247×4= 988

367×5= 1835

5. Համեմատի՛ր <; >; =

80սմ 5մմ  >  70սմ 6մմ

35կգ 500գ  >  32կգ 600գ

27դմ 6սմ  >  25դմ 8սմ

5տ 450կգ  <  8տ 300կգ

54մ 60սմ  <  54մ 90սմ 5կգ 600գ   > 4կգ 800գ

Խնդիրների օր

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Արմանը  գնեց 3 տուփ հյութ: Որքա՞ն վճարեց հյութերի համար, եթե 1 տուփն արժեր 160 դրամ:

Լուծում՝ 160 x 3 = 480

Պատասխան՝480 դրամ։

Բ. Սուրենը գնեց 5 տուփ քաղցր ձողիկ: Որքա՞ն վճարեց ձողիկների համար, եթե 1 տուփն արժեր 130 դրամ:

Լուծում՝ 130 x 5 = 650

Պատասխան՝650 դրամ։

Գ. Ալբերտը  գնեց 4 տուփ աղի ձողիկ: Որքա՞ն վճարեց ձողիկների համար, եթե 1 տուփն արժեր 60 դրամ:

Լուծում՝ 60 x 4 = 240

Պատասխան՝ 240 դրամ։

Դ. Մեկ կիլոգրամ դեղձն  արժե 800 դրամ: Որքա՞ն վճարեց  Էմիլիան  կես կիլոգրամ դեղձ  գնելու համար:

Լուծում՝ 800 : 2 = 400

Պատասխան՝ 400 դրամ։

Ե. Կես կիլոգրամ բանանն արժե 400 դրամ: Որքա՞ն վճարեց  Ռաֆայելը  1 կգ բանան գնելու համար:

Լուծում՝ 400 + 400 = 800

Պատասխան՝ 800 դրամ։

Զ. Մեկ կիլոգրամ խնձորն արժե 400 դրամ: Ցողիկը  գնեց 5 կգ, իսկ Նատալին՝ 2 կգ խնձոր: Որքա՞ն վճարեցին աղջիկները միասին:

Լուծում՝ 1․ 400 x 5 = 2000    2. 400 x 2 = 800     3. 2000 + 800 = 2800

Պատասխան՝ 2800 դրամ։

Է․Հինգ պաղպաղակն  արժե 500 դրամ ։ Ինչքա՞ն գումար է հարկավոր 7 պաղպաղակ գնելու համար ։

Լուծում 1. 500 : 5 = 100   2. 100 x 7 = 700

Պատ․՝ 700 դրամ։

Ը․Դավիթը գնեց մեկ գնդակ և երեք գլխարկ , վճարեց ընդամենը 3700 դրամ ։ Ինչքա՞ն արժե մեկ գլխարկը , եթե 1 գնդակն արժե 700 դրամ:

Լուծում 1. 3700 – 700 = 3000   2. 3000 : 3 = 1000 Պատ․՝ 1000 դրամ։

Մաթեմատիկա

1.Լրացրո՛ւ պակասող թվերը։

6 կգ = 6000գ

2 կգ =  2000գ

5 տ =  5000կգ

3 տ =  3000կգ

2 ց =  200կգ

4 ց = 400կգ

2000 կգ = 2տ

8000 կգ =  8տ

1000 գ = 1կգ

8000 գ =  8կգ

300 կգ = 3ց

800 կգ =  8ց

2.Լուծի’ր խնդիրները

ա) Մայրիկը 6 տուփ կաթնաշոռի և 1 տուփ կարագի համար վճարել է 1530 դրամ: Ի՞նչ արժե 1 տուփ կարագը, եթե 1 տուփ կաթնաշոռը արժե 200 դրամ:

Լուծում 1. 200 x 6 = 1200

2. 1530 – 1200 = 330

Պատասխան՝ 330 դրամ։

բ)Էլինան` վճարելով 1050 դրամ, գնել է 1 տուփ մատիտ և 6 տետր: Ի՞նչ արժե 1 տուփ մատիտը, եթե 1 տետրն արժե 70 դրամ:

Լուծում 1. 70 x 6 = 420

2. 1050 – 420 = 630

Պատասխան՝ 630 դրամ։

գ)Մեկ կիլոգրամ նարինջն արժե 500 դրամ: Որքա՞ն վճարեց Տաիսիան կես կիլոգրամ նարինջ գնելու համար:

Լուծում՝ 500 ։ 2 = 250 դրամ։

Պատասխան՝ 250 դրամ

3.Թվերը գրի՛ր թվանշաններով:

երեք հազար հարյուր երեսունվեց 3136

ութ հազար վեց հարյուր հիսունութ 8658

հազար երկու հարյուր վաթսունյոթ 1267

հազար երկու հարյուր յոթանասունմեկ 1271

տաս հազար հինգ հարյուր հիսուն 10․550

4.Հաշվի՛ր:

500 : 10 + 90 x 5 = 500

600 : 10 + 8 x 8 = 124

490 : 7 + 9 x 7 = 133

45 + (90 x 5 ) = 495

540 : (27 : 3 ) = 60

18 + (40 x 8 ) =  338

160 : 4: 2 = 20

200 : 2 : 5 = 20

400 : 2 : 10 = 20

Մաթեմատիկա

1.Հաշվի՛ր  արտադրյալը։

3 x 1 = 3

3 x 10 = 30

3 x 100 = 300

3 x 1000 = 3000

7 x 10 = 70

9 x 1000 = 9000

4 x 100 = 400

6 x 10 = 60

8 x 100 = 800

2 x 1000 = 2000

2. Հաշվի՛ր գումարը։

40 + 40 + 40  = 120

50 + 50 = 100

70 + 70 + 70 + 70 + 70 =  350

20 + 20 +20 + 20 + 20 + 20 + 20 + 20 = 160

60 + 60 + 60 + 60 = 240

  • + 30 + 30 + 30 + 30 + 30 + 30 + 30 +30 = 270

3. Գումարը ներկայացրո՛ւ արտադրյալի տեսքով.

 օրինակ՝ 40 + 40 + 40 = 3 x 40 = 120

50 + 50 = 50 x 2 = 100

70 + 70 + 70 + 70 + 70 = 70 x 5 = 350

20 + 20 +20 + 20 + 20 + 20 + 20 + 20 = 20 x 8 = 160

60 + 60 + 60 + 60 = 60 x 4 = 240

30 + 30 + 30 + 30 + 30 + 30 + 30 + 30 +30 = 30 x 9 = 300

4.Հաշվի՛ր  արտադրյալը:

40×20= 800

60×50= 300

80×40= 3200

90×50= 450

70×50= 3500

20×90= 1800

70×40= 2800

60×70= 4200

90×80= 7200

5.Հաշվի՛ր արտահայտւթյան արժեքը:

30 x 40 = 1200

20 x 70 = 1400

300 x 8 = 2400

40 x 90 = 3600

8 x 700 = 5600

900 x 5 = 4500

70 x 30 = 2100

30 x 30 = 90

  • x 50 = 4000

6.Լուծի՛ր  խնդիրները։

 1 հատը2 հ5 հ9 հ
մատիտ70 դր․140 դր․350 դր․630 դր․
վրձին30060015002700
սրիչ20040010001800
ջրաներկ40080020003600
նոթատետր2000400010․00018․000
բառարան500010․00025․00045․000

Որքա՞ն գումար է հարկավոր

Ա․Երեք մատիտ, չորս սրիչ,մեկ նոթատետր գնելու համար:

Լուծում   210 + 800 + 2000 = 3010

Պատ․՝ 3010 դրամ

Բ․ Վեց սրիչ, յոթ ջրաներկ, երկու բառարան գնելու համար։

Լուծում 1200 + 2800 + 10․000 = 14․000

Պատ․՝ 14․000 դրամ

Չարի վերջը

Հովհաննես Թումանյան

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փչակ,
Փչակում մի բուն, 

Բնում երեք ձագ,
Ու վրեն Կըկուն։ 
– Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ, 
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թռչե՜ք, գնաք, 
Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կկուն. 
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
– Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է, 
Ծառում փչակ կա,
Փչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։ 
Ախ դու Կկու, հիմա՛ր Կկու, 

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
– Երեք հատ ձագ, աղա Աղվես։
– Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ։ 
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղկես ինձ մոտ։ 

Ձգի շուտով մի հատը ցած, 
Թե չէ՝ կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
– Վա՜յ, չկտրես,

Աստված սիրես,
Էս մինն ահա 
Տար քեզ ծառա, 
Միայն թե էդպես 
Մի ջնջիլ մեզ 

Բնով – տեղով,
Ամբողջ ցեղով։ 
Խնդրեց մարիկ Կկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։ 
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
– Վայ – վա՜յ, դու – դո՜ւ, 

Իմ լավ կուկու.
Ո՞ր սև սարում, 
 Ո՞ր անտառում, 
Ո՞ր թփի տակ 
Կորար մենակ… 

– Վայ – վա՜յ, դու – դո՜ւ, 
Իմ խեղճ կուկու… 
Լաց էր լինում մարիկ Կկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։
– Էս սարը իմն է, 

Էս ծառը իմն է,
Ծառում փչակ կա, 
Փչակում՝ մի բուն, 
Էս ո՞վ է եկել 
Տիրացել թաքուն։ 

Ախ դու Կկու, հիմար Կկու, 
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
– Երկու հատ ձագ, աղա Աղվես:
– Երկու հատ ձագ ցույց կտամ քեզ:
Ա՛խ, չարամիտ դու ավազակ,

Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
Լցնես ամբողջ կկուներո՞վ…

Ձգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,

Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
– Վա՜յ, չկտրես,
– Աստված սիրես,
– Էս էլ առ տար,

Ու թող դադար՝
Վերջինը գեթ
Մնա ինձ հետ…
Աղաչեց մարիկ Կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց:
–  Վայ – վա՜յ, վույ – վո՜ւյ,
Ընչի՞ համար
Եկա ես սար,
Բուն շինեցի,
Ձագ հանեցի…
Աղվեսն եկավ,
Տարավ, կերավ,
Երկու, երկու,
Կուկու… կուկու…
Լաց էր լինում մարիկ Կկուն:

Էս միջոցին – ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենում
էն կողմերով: Լսեց Կկվի լացի ձայնը:
– Էդպես տխուր ու զարհուրիկ
Ի՞նչ ես լալիս, Կկու քուրիկ:
– Ինչպես չլամ, ա՛ սանամեր.
Աղվեսն եկավ էն սրտամեռ,
Գլխիս էսպես փորձանք բերավ,
Ձագուկներըս տարավ, կերավ:
– Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,

(2)

Ինչպես իզուր խաբվել ես դու
Սուտ խոսքերից չար Աղվեսի:
Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
Ո՞վ է տըվել էն լրբին սար.
Սարն ամենքիս է հավասար…
Ո՞վ կթողնի վեր կենա նա
Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սրած կացնի,
Սրան-նրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը – երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…
Սև գրողի էն տարածին
Ո՞վ է տվել սրած կացին:
Մին էլ որ գա ու սպառնա,
Մի՛ վախենա, քշի գնա:
Էսպես ասավ Ագռավն ու թռավ գընաց:
Ահա կրկին
Աղվեսն եկավ:
– Էս սարը իմն է,
 Էս ծառը իմն է…
 Հազիվ էր ասել, Կկուն բնից գլուխը հանեց՝
– Սուտ ես ասում, դու խաբեբա,

Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար:
Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,

Ձագուկներըս տըվել եմ քեզ…
Կորի՛, գընա, դու չար Աղվես,
Հերիք ինչքան սուտ ես ասել.
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
Կացին չունես ծառը կտրես:

– Ո՞վ ասավ քեզ:
– Ագռավն ասավ:
– Ագռա՞վը, լա՜վ:
Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց, հեռացավ:
Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր ընկավ, իբրև թե սատկել է:
Ագռավն էլ կարծեց՝ իրավ սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի:
Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց:
– Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜,
Աղվես աղա…
 – Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՜նց թե Կկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սրած…
Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…
– Վա՜յ, քեզ մեղա,
Աղվես աղա,
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քրքըի, ինձ կեր հում-հում,
Տո՛ւր ինչ պատիժ սիրտդ կուզի,
Բայց մի վերջին խոսքս լսի:
Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գտնի դու քո օրում
Ոչ մի թառում կամ անտառում:
Ընչի՞ համար էն ահագին
Գանձը կորչի հողի տակին:
Արի գնանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…
Թե չլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…

– Գնա՛նք, ասավ Աղվեսը:
Թե կլինի, շատ լավ,
թե չի լինի, էլի քեզ կուտեմ:
Գնացին: Վերևից թռչելիս
Ագռավը նկատել էր, որ մի թփում
պառկած էր գյուղացու շունը:
Աղվեսին տարավ, տարավ, դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:
– Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը:
Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին:
Աղվեսը խեղդվելով սկսավ խռխռալ.

Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
Զգույշ Աղվես,
Փորձանքի մեջ
Ընկնեմ էսպե՜ս…
Ա՜խ, անիրա՜վ
Դու սև Ագռավ…
Ինչքան էլ որ լինիս զգույշ,
Չարի համար թե վաղ, թե ուշ,
Էդ է պահված, Աղվես աղա,
 Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…

Պատասխանեց Ագռավն ու թռավ: 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը բացատրի՛ր, օգտվի՛ր առցանց բառարանից:

Զարհուրիկ – վախեցած

Սրտամեռ – սիրտը մեռած

Խաբեբա – խաբող

Թանկ – շատ արժեցող

  • Քանի՞ հերոս կա հեքիաթում: Թվարկի՛ր նրանց անունները:

Կկուն, ձագուկները, աղվեսը, ագռավը, շունը

  • Գրի՛ր ընդգծված բառերի հականիշներն ու  հոմանիշները:

Ուրախանաք- տխրեք – զվարճանաք, հիմար – խելացի – անխելք, փոքրիկ- մեծ – մանրիկ, անամոթ – ամաչկոտ – լիրբ, բերեմ – տանեմ – մոտեցնեմ, խնդրեց – հրամայեց – թախանձեց, ներքև – վերև – ցած, թաքուն – բացահայտ – գաղտնի,  տխուր – ուրախ – մռայլ, սպառնալ – պաշտպանել – վախեցնել, վախենալ – չվախենալ – սարսափել, խաբեբա – ազնիվ – սուտասան, սուտ – ճիշտ – անճիշտ, բարկացած – հանգիստ – ջղայնացած, ահագին – քիչ – շատ,  ագահ – աչքակուշտ – անկուշտ,

  • Նշի՛ր հեքիաթի ամենաուրախ հատվածը:

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փչակ,
Փչակում մի բուն, 

Բնում երեք ձագ,
Ու վրեն Կըկուն։ 
– Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ, 
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թռչե՜ք, գնաք, 
Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կկուն. 

  • Նշի՛ր հեքիաթի ամենատխուր հատվածը:

– Երկու հատ ձագ ցույց կտամ քեզ:
Ա՛խ, չարամիտ դու ավազակ,

Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
Լցնես ամբողջ կկուներո՞վ…

Ձգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,

Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
– Վա՜յ, չկտրես,
– Աստված սիրես,
– Էս էլ առ տար,

Ու թող դադար՝
Վերջինը գեթ
Մնա ինձ հետ…
Աղաչեց մարիկ Կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:

  • Ինչպիսի՞ մայրիկ էր կկուն:

Միամիտ

  • Ինչպիսի՞ն էր աղվեսը:

Ագահ, անսիրտ

  • Աղվեսին նամակ գրի՛ր:

Ողջույն, աղվես ես ուզում եմ քեզ հարցնել՝ ի՞նչու ես դու այդքան անխելք և անսիրտ։ Ես ուզում եմ, որ դու դառնաս խելացի ու խելոք աղվես։ Ավելի լավ է՝ արի մեր դպրոցում սովորելու, կդառնաս համ խելոք համ խելացի աղվես։ Ցտեսություն։

  • Կկվի անունից շանը նամակ գրի՛ր և շնորհակալություն հայտնի՛ր նրան:

Ողջո՛ւյն, շուն ջան, ես շատ շնորհակալ եմ, որ դու օգնել ես ինձ։ Ես շատ միամիտ էի և աղվեսին հավատացել էի, որ նա կարող է ծառը կտրել։ Ես այնքան որախ եմ, որ աղվեսը էլ իմ ձագուկներին ձեռք չի տա։ Շնորհակալություն, շուն ջան, ես քո համար ծանրոց կուղարկեմ շատ համեղ ուտելիքով։ Ցտեսություն։

  1.  Նոր ավարտ հորինի՛ր հեքիաթի համար:

Շնորհավոր Մայրենի տոնը

Մեր ոսկեղենիկ մայրենի լեզուն

 Հայերենը  աշխարհի հնագույն լեզուներից է։ Նրա ձևավորումը համընկնում է հայ ժողովրդի կազմավորմանը և գալիս է շատ հին  ժամանակներից։ Հնում մի շարք ժողովուրդներ մեզ անվանել են արմեններ, իսկ մեր երկիրը`  Արմենիա։ Այս անվանումը հետագայում տարածվել է աշխարհի շատ լեզուներում։ Իսկ մեր ժողովրդի հայ ինքնանվանումը կապվում է Հայկ Նահապետ անվան հետ։ Անցնելով պատմական զարգացման երկարատև ընթացք՝ հայերենը միշտ էլ եղել է աշխարհի առաջավոր լեզուների շարքում և համընթաց է քայլել ժամանակին։

Հայերեն այբուբենը ստեղծվել է  405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել է  Մեսրոպ Մաշտոցը:

Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի ԱմիդԵդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և  405 թվականին ստեղծում հայոց գրերը։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից»   առաջին հայերեն նախադասությունը՝

Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ – Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը

Նոր այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը։ Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի»  որոշ հատվածներ։

Մեր Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։ Ըստ Կորյունի՝«Մաշտոցին «Աստծված  իսկապես պարգևեց գրեր ստեղծելու բախտը, և նա իր սուրբ աջով ծնունդ տվեց հայոց տառերին»։

Մեծերը հայոց լեզվի մասին

Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։

                                                                                                     Ղազարոս Աղայան

Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց…

Ստեփան Զորյան

Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…

                                                                                                                                    Ստեփան Զորյան

Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:

Ջորջ Բայրոն

Այո,մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք,որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է:

Պարույր Սևակ

Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին…

                                                                                                                                         Ջորջ Բայրոն

Հայերենը՝ իբրև Արարատյան լեզու, կոչվում է «Աղոթքի լեզու», այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:

                                                                                           Ջորջ Բայրոն (անգլիացի բանաստեղծ)

Ճոխ է հայոց լեզուն, և կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն…

                                                                                                                            Ղևոնդ Ալիշան

Գրաբարը…. ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ուժ,ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքան էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն:

                                                                                                                        Հովհաննես Թումանյան

  Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…

Ավ. Իսահակյան

Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնված լեզու է՝ բարձունքների ու խորությունների լեզու:

Ավետիք Իսահակյան
Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է ” Աղոթքի լեզու”, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:

Նիկողայոս Մառ