Ուսումնական ճամփորդություն Աշտարակ քաղաք․ նկարչական պլեներ Սբ․ Մարիանե եկեղեցու բակում

image/jpeg

Մենք գնացինք Աշտարակ քաղաք։ Գնացինք Սբ․ Մարիանե եկեղեցի։ Սբ․ Մարիանե եկեղեցու բակում հանդիպեցինք ժամանակակից գեղանկարիչ Արմեն Թորոսի Բոյախչյանին։ Մենք նրան դիմեցինք ընկեր Արմեն։ Ընկեր Արմենը մեզ սովորեցրեց , ոնց նկարել գեղեցիկ եկեղեցի, բնություն։ Ընկեր Արմենը նկարում էր ներկերով, իսկ մենք յուղամատիտով։ Մենք շատ սիրուն եկեղեցի էինք նկարել, որովհետև մենք տաղանդավոր ենք։ Այնուհետև մենք քայլեցինք դեպի արվեստանոց։ Նկարչի նկարները շատ գեղեցիկ էին։

Մենք եղանք նաև Սուրբ Կարմրավոր եկեղեցում, իսկ հետո գնացինք Նոր ջրաղաց և լավ, հավես խաղեր խաղացինք։

Շատ սիրուն և ուրախ օր ունեցանք։

image/jpeg

Լինում է, բայց չի լինում…

Լինում է, բայց չի լինում մի մարդ է լինում, այդ մարդը շատ էր սիրում պաղպաղակ ուտել։ Նա սառնարանում պաղպաղակ ուներ, բայց չուներ և նա գնաց խանութ։ 

– Բարև Ձեզ, ես հազար դրամ ունեմ, բայց չունեմ, կարո՞ղեք ինձ պաղպաղակ տալ,-ասաց մարդը։ 
– Կներեք, բայց Դուք համ էն ասացիք, համ էն,-ասաց խանութի աշխատողը։ 

– Այսի՞նքն համ էն, համ էն,-հարցրեց մարդը։ 

– Այսինքն, որ Դուք ասացիք՝ հազար դրամ ունեք, համ չունեք։ 

– Հա բա, հազար դրամ ունեմ, բայց չունեմ։ 
Խանութի աշխատողը զարմանքից աչքերը չռում է և չի հասկանում։ Հարցրում է․ 

– Բա դուք ձեր հայրիկի կամ մայրիկի համարը գիտե՞ք,-ասաց խանութի աշխատողը։ 
– Հա, գիտեմ, բայց չգիտեմ։ 

Աշխատողը էլի չի հասկանում և արդեն գժվում է այդ մարդից։ 

– Լավ, լավ, վերցրեք Ձեր պաղպաղակը ու էլ չվերադառնաք,-ասաց աշխատողը։ 

Մարդը ասաց․ 

– Շնորհակալություն, վաղը Ձեր հազար դրամը կբերեմ, բայց չէմ բերի։ 

Մաթեմատիկա

1.Հաշվի՛ր: 

24×8= 160 + 32 = 192 

22×6= 120 + 12 = 132 

59×5= 250 + 45 = 295 

56×9= 450 + 54 = 504 

44×8= 320 + 32 = 352 

32×7= 210 + 14 = 224 

49×5= 200 + 45 = 245 

57×2= 100 + 14 = 114 

46×5= 200 + 30 = 230 

95×3= 270 + 15 = 285 

2. Թվերը գրի՛ր թվանշաններով: 

հինգ հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր քսանվեց- 534.526 

քսանութ հազար տասնմեկ- 28.011 

երեք հարյուր իննսունհինգ հազար ութ- 395.008 

չորս հարյուր յոթ հազար տասնվեց- 407.016 

3.Հաշվի՛ր: 

        
      
    
      
    
        
      
    
      
    
        
      
    
      
 4     
        
      
     
      
    

4.Հաշվի՛ր: 

      
    
     
      
   –  
      
      
    
      
      
    
      

5.Լուծի’ր խնդիրները. 

ա) Արմենն  ու Միքայելն  ունեն 850 դրամ: Արմենը 50 դրամով ավելի ունի, քան Միքայելը: Որքա՞ն դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը: 

Լուծում 

1. 850 – 50 = 800 

2. 800 : 2 = 400 

3. 400 + 50 = 450 

Պատասխան՝ 450, 400 դրամ։ 

բ)Երրորդ դասարանում սովորում է 65 աշակերտ: Տղաները 5-ով ավելի են աղջիկներից: Քանի՞ տղա և քանի՞ աղջիկ է սովորում այդ դասարանում: 

Լուծում 

1. 65 – 5 = 60 

2. 60 : 2 = 30 

3. 30 + 5 = 35 

Պատասխան՝ 30 աղջիկ, 35 տղա 

Հայր Բոնամիի հեքիաթը

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ 

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր: 

Ահա այդ հեքիաթը. Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում: 

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն: 

– Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ: 

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա: 

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»: 

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում: 

– Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ,- հարցնում է նա: 

– Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք: 

– Ի՜նչ եք ասում,- պատասխանում է մարդը: – Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա: 

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր: 

Հարցեր և առաջադրանքներ 

  1. Հեքիաթից դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 

Դղյակ – պալատ 

Շահ – օգուտ 

  1. Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը: 

Որ կա, բայց չկա։ 

  1. Նշված  բառերն ու  արտահայտությունները  փոխարինի՛ր  ուրիշ  բառերով  ու արտահայտություններով: 

Հայր Բոնամին մի  ծիծաղաշարժ պատմություն գիտեր: 

Որսորդները շվարել  կանգնել  էին  ապարանքի  մոտ: 

Նրանք  թակեցին  խորտակված  դղյակի  դուռը: 

Հայր Բոնամին մի  զվարճալի պատմություն գիտեր: 

Որսորդները շշմել մնացել  էին  պալատի  մոտ: 

Նրանք  ծեծեցին սոզված ապարանքի դուռը: 

  1. Հայր Բոնամիին  կարո՞ղ  ես  նկարագրել: 

Հայր Բոնամին շատ բան չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր։ 

  1. Սուտլիկ որսկանն ի՞նչ  կասեր, եթե լսեր հայր Բոնամիի  հեքիաթը: 

Լավ հեքիաթ է, ինձ հետ էլ է նման բան պատահել։ 

  1. Հորինի՛ր.  

Լինում է, բայց չի լինում … 

Լինում է, բայց չի լինում մի մարդ է լինում, այդ մարդը շատ էր սիրում պաղպաղակ ուտել։ Նա սառնարանում պաղպաղակ ուներ, բայց չուներ և նա գնաց խանութ։ 

– Բարև Ձեզ, ես հազար դրամ ունեմ, բայց չունեմ, կարո՞ղեք ինձ պաղպաղակ տալ,-ասաց մարդը։ 
– Կներեք, բայց Դուք համ էն ասացիք, համ էն,-ասաց խանութի աշխատողը։ 

– Այսի՞նքն համ էն, համ էն,-հարցրեց մարդը։ 

– Այսինքն, որ Դուք ասացիք՝ հազար դրամ ունեք, համ չունեք։ 

– Հա բա, հազար դրամ ունեմ, բայց չունեմ։ 
Խանութի աշխատողը զարմանքից աչքերը չռում է և չի հասկանում։ Հարցրում է․ 

– Բա դուք ձեր հայրիկի կամ մայրիկի համարը գիտե՞ք,-ասաց խանութի աշխատողը։ 
– Հա, գիտեմ, բայց չգիտեմ։ 

Աշխատողը էլի չի հասկանում և արդեն գժվում է այդ մարդից։ 

– Լավ, լավ, վերցրեք Ձեր պաղպաղակը ու էլ չվերադառնաք,-ասաց աշխատողը։ 

Մարդը ասաց․ 

– Շնորհակալություն, վաղը Ձեր հազար դրամը կբերեմ, բայց չէմ բերի։ 

Թարս աշխարհում…

Մի օր ես  արթնացել  էի, որ գնայի  դպրոց ու տեսա, որ իմ կատուն մլավում է։ Ես մտածեցի, որ իմ կատուն սոված է։ Գնացի խոհանոց, որ իրեն կերակրեմ, մեկ էլ նկատեցի, որ կատուն  ինձ հետ չի գալիս։ Ետ շրջվեցի և գնացի մլավոցի կողմը։  Կատուս մլավում էր  և մեր գորգի կողքերն էր անհանգիստ պտտվում։ Ես մտածեցի, որ գորգի տակ մկնիկ է և կատուս ուզում է բռնել նրան։ Ես բարձրացրի գորգը և շատ  զարմացա,  այնտեղ պորտալ էր, որը տանում է թարս աշխարհ, իմ կատուն մոտեցավ այդ պորտալին և կորավ ։ Ես շատ  վախեցա իմ կատվի  համար և որոշեցի գնալ նրա  մոտ։ Մոտեցա պորտալին և հայտնվեցի թարս աշխարհում, այնտեղ ամեն ինչ թարս էր, գետինը երկնքում էր, բայց մարդիկ ամպերի վրա էին  քայլում, կատուները շան  ձայն էին հանում և շների հետևից վազում էին,  իսկ շները ` մլավում էին և փախչում կատուներից։ Ես նայեցի իմ կատվին  և տեսա, որ իմ կատուն մեր բակի շների հետևից է վազում և ես գոռացի․ 

– Ջիջի, հերի’ ք է, մի’ վազիր  Լյուբայի և Շեկոյի հետևից։ 

Ես վազեցի, որ շներին փրկեմ և ընկա մի  փոսի մեջ ու հայտնվեցի իմ տանը։ Ես խորը շունչ քաշեցի,    հասկացա, որ այդ ամենն  իմ գլխի մեջ էի հորինել: Իմ կատուն սովից կոտորվում էր և վազեցի արագ կերակրեցի նրան ու շոյեցի փոքրիկ  գլուխը: Այնուհետև նայեցի ժամացույցին ու վազեցի պատրաստվելու, որովհետև դպրոցից   ուշանում էի։ 

Մաթեմատիկա

1.Հաշվի՛ր:  

         
       
      
        
      
        
      
    
       
    
        
      
    +   
        
      
        
      
    
       
     
        
      
      
        
      

2.Հաշվի՛ր: 

23×9= 180 + 27 = 207 

32×6= 180 + 12 = 192 

49×7= 280 + 63 = 343 

62×9= 540 + 18 = 558 

84×7= 560 + 28 = 588 

62×6= 360 + 12 = 372 

19×8= 800 + 72 = 872 

47×2= 800 + 14 = 814 

55×5= 250 + 25 = 75 

72×3= 210 + 6 = 216 

3.Հաշվի՛ր: 

      
    –  
      
      
 –    – 
      
      
     
      

4 Ո՞ր կտորն է պակասում։ 

5.Լուծի’ր խնդիրները. 

Ա․ 5 կգ կարտոֆիլի և 1 կգ  սոխ գնելու համար հարկավոր է 1300 դրամ։ Ինչքա՞ն արժե 1 կգ կարտոֆիլը, եթե 1 կգ սոխն արժե 300 դրամ։ 

Լուծում 

1․ 1300 – 300 = 1000 

2. 1000 : 5 = 200  

Պատ․՝ 200 դրամ: 

Որքա՞ն գումար է հարկավոր 10-ական կիլոգրամ կարտոֆիլ և սոխ գնելու համար։ 

Լուծում 

1. 200 x 10 = 2000 

2. 300 x 10 = 3000 

3. 2000 + 3000 = 5000 

Պատ․՝ 5000 դրամ։ 

Տարօրինակ հարցեր

Ջաննի Ռոդարի 

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել: 
Ասենք, գալիս էր ու հարցնում. 
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.  
– Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն: 
– Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում: 
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր. 
– Ինչո՞ւ պոչը ձուկ ունի: 
Կամ թե՝ 
– Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: 
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: 
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»: 
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»: 
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: 
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել: 

Հարցեր և առաջադրանքներ 

  1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 

            Թոթվել – ուսերը շարժել 

            Զանազան – Մեկը մյուսից տարբեր, իրար ոչ նման 

          Խրճիթ – հողածածկ տանիքով փոքրիկ տնակ, հյուղակ 

  1. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս: 

            Որովհետև նա գուլպաները թարս էր հագնում։ 

  1. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի: 

            Ինձ համար ձանձրալի է, երբ իմ տանը ձայն չկա։ 

  1. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին: 

ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Սեղանը դարակ ունի, որովհետև երբ գործերը ավարտում ես այդ կարևոր թղթերը դնում ես դարակի մեջ։ 

բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի: 

Ձուկը պոչ ունի, որ կարողանա լողալ։ 

գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: 

Բեղերը կատու ունեն, որովհետև առանց կատվի շատ տգեղ կլինեն 

դ. – Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: 

Ամպերը նամակ չեն գրում, որովհետև ամպերը ձեռք չունեն 

ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի: 

Որովհետև առանց դեմք շատ տգեղ կլիներ։ 

  1. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր: 

Հարցասիրություն – հարցաշար 

Նամականիշներ – նամակատար  

Թարսերես – պարզերես 

Հայտնագործություն – գործվացք 

  1. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:  

Սովորական, զանազան, թարս, երկար 

  1. Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր: Օրինակ՝ կատու – սև կատու 

Գագաթ – սարի գագաթ 

Մորուք – երկար մորուք 

Հայտնագործություն – զարմանալի հայտնագործություն 

Երկրի օրը

Image.jpeg

Ապրիլի 22-ը Երկրի օրն է։ Այսօր մեր դասարանով զբաղվեցինք միջավայրի խնամքի աշխատանքներով և մեր դպրոցի սիրուն ու մեծ այգում տնկեցինք ծառեր և ծաղիկներ։ Սկզբում մենք մեծ փոս փորեցինք , օրհնանքներ ասացինք և ծառերն ու ծաղիկները դրեցինք այդ փոսի մեջ։ Հետո ջրեցինք ծառերը, ծաղիկները։ Մեր դպրոցի այգին շատ գեղեցիկ է, որովհետև կանաչ է ու ծաղկուն։ Մենք շատ ենք սիրում ժամանակ անցկացնել դպրոցի այգում։

Image.jpeg