March 31

Մաթեմատիկա

Թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների տեսքով և դասավորի՛ր աղյուսակում: 

128 223 = 100 000 + 20 000 + 8 000 + 200 + 20 + 3 

659 300 = 600 000 + 50 000 + 9 000 + 300 

456 709 = 400 000 + 50 000 + 6 000 + 700 + 9  

408 963 = 400 000 + 8 000 + 900 + 60 + 3 

233 659 = 200 000 + 30 000 + 3 000 + 600 + 50 + 9 

100 306 = 100 000 + 300 + 6 

106 002 = 100 000 + 6 000 + 2 

2.Գրի՛ր այն վեցանիշ թիվը, որի միավորը 3 է, հարյուր հազարավորը՝ 7, իսկ մյուս թվանշանները՝ 0: 

3. Գրի՛ր այն վեցանիշ թիվը, որի տասնավորը2 է,  հազարավորը՝ 1, իսկ մյուս թվանշանները՝ 7: 

4. Գրի՛ր այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 9 է,  հարյուր հազարավոր 5 է հազարավորը՝ 1, իսկ մյուս թվանշանները՝ 0: 

5 1 0 0 9 0 

5.Պատմի՛ր  427 900 թվի մասին: 

1. Թիվը գրի՛ր տառերով.  չորս հարյուր քսանյոթ ինը հարյուր 

2. Ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով   400 000 + 20 + 70 000+ 900 

3. Հարևան թվերն են  427 899, 427 901 

4. Հաջորդող թիվն է 427 901 

5. Նախորդող թիվն է 427 899 

6. Մեծացրո՛ւ  102014-ով, 27013-ով, 2390–ով.  

        
+           
=            

7. Փոքրացրո՛ւ  106308-ով, 92372-ով, 1509-ով. 

–         
–          
–           

8. Մեծացրո՛ւ 100 անգամ. 42790000  

9. Փոքրացրո՛ւ 10 անգամ. 42790 

10. Թվի թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր վեցանիշ թիվը. 247 009 

11. Թվի թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ վեցանիշ թիվը. 

974 200 

12. Թվի թվանշաններով կազմի՛ր  5 վեցանիշ թիվ. 

490 720, 927 400, 724 900, 924 070, 247 009 

13. Կազմածդ թվերը դասավորի՛ր աճման կարգով. 

247 000, 247 009, 480 720, 724 900, 924 070, 927 400, 974 200 

6.Լուծի’ր խնդիրները. 

Հայկը տնից դուրս եկավ ժամը 11:35 և 45 րոպեից հասավ դպրոց: Ժամը քանիսի՞ն Հայկը դպրոց հասավ: 

Լուծում  

Պատ․՝ 12:20 

Գ․ Մայրիկը 1կգ ելակի և 5 կգ խնձորի համար վճարեց 3760 դրամ: Ի՞նչ արժե 1 կգ ելակը, եթե հայտնի է, որ մայրիկը 1կգ խնձորի համար վճարել է 500 դրամ: 

Լուծում  

  1. 5 x 500 = 2500 
  1. 3760 – 2500 = 1260 

Պատ․՝ 1260 դրամ։ 

March 30

Գարնան և ձմռան վեճը

Գարնան և ձմռան վեճը 

 Ձմռան վերջին օրն էր սկսվել, դրա մասին ձմեռը ընդհանրապես չգիտեր։ Մի օր գարունը եկավ  ձմեռի մոտ հյուր, որպեսզի ձմեռին ցտեսություն ասի և գնա իր գործին։ Գալիս է գարունը հյուր և ծեծում է ձմռան դուռը ։ 

-Ձմե՛ռ, դու այստե՞ղ ես,- հարցրեց գարունը։ 

 -Ո՞վ է համարձակվել գալ իմ տուն և խանգարել իմ հանգիստը։ Ես այստեղ ձյուն եմ պատրաստում, իսկ դուք խանգարում եք իմ լուրջ գործը,-ասաց ձմեռը։ 

-Ողջո՜ւյն ,ձմեռ ջան, ես եկել եմ քեզ ցտեսություն ասեմ, որովհետև դու գնում ես, չէ՞,-հարցրեց գարունը։ 

-Գարուն ջան , ո՛չ, հնարավոր չի, ես էս տարի քիչ եմ աշխատել, որովհետև ամբողջ ընթացքում ատամս ցավում էր, հազիվ ատամս սարքեցի, իսկ հիմա պետք է  շատ ձյուն ստեղծեմ։։ 

-Բայց ձմե՛ռ, հիմա ի՛մ ամիսն է սկսվել, ի՞նչ ես ասում։ 

-Ես ասում եմ էն, որ ես չեմ գնա այստեղից ։ Գնա ու ես քեզ այլևս չտեսնեմ։ 

Գարունը ուժեղ ջղայնացավ և ձմռան ձյունից մի կտոր վերցրեց ու շպրտեց ձմռան վրա։

– Ի՞նչ ես անում, գարո՛ւն,-հարցրեց ձմեռը։ 

-Ես ուզում եմ, որ դու գնաս և չվերադառնաս։ 

Ձմեռը գարնանը բանի տեղ չդրեց և թողեց գնաց։ Գարունը շատ ուրախացավ և ասաց։

-Վա՜խ, այդ ինչ հանգիստ եղավ, լավ է ձմեռը թողեց գնաց։ 

Բայց մի քիչ հետո լսվեց ձմռայն բարձր ձայնը։ Ձմեռն ամբողջ ուժով գոռում էր․ 

– Վա՜յ, դո՛ւ , գարո՛ւն, վա՛յ դու, վա՛յ դու։ Ո՜նց կուզեի, որ դու այլևս չլինեիր,-ասաց ձմեռը և գնաց։ 

Գարունը վախեցավ ձմռան բարձր ձայնից։ 

-Վա՜յ ,մայրիկ ջա՜ն, այդ ի՞նչ վախենալու ձայն էր,-դողդողաց գարունը և վախից մտավ վերմակի տակ ու աչքը կպավ, քնեց։ 

Առավոտյան արթնացավ, վազեց դուրս ու ի՜նչ տեսնի․․․Թռչուններն ուրախ ծլվլում էին, արևը պայծառ շողում էր, ծաղիկները թափահարում էին իրենց գլխիկները։ Գարունը ժպտաց, նա հասկացավ, որ վերջապես ձմեռը զգացել էր իր սխալն ու հեռացել էր։ 

-Դե լավ, անցնեմ իմ աշխատանքին, իսկ դու մի՛ տխրիր, ձմեռ։ Շուտով էլի գալու է քո ժամանակը, – ասաց գարունն ու վազեց աշխատանքի։ 

March 26

Homework


Առաջադրանք 1

  1. Rabbits jump very often (հաճախ).
  2. Pupils sing a nice song on the
  3. My brother run very fast (արագ).
  4. I play computer games in the evening.
  5. We study English at school.
  6. She likes to walk (զբոսնել) in the park (այգի).
  7. John often swim in the swimming – pool (լողավազան).

Այժմ դարձրո՛ւ նախադասությունները հարցական և ժխտական։

Առաջադրանք 2

Նախադասությունները թարգմանի՛ր անգլերեն։

  1. Ես չեմ սիրում բրոկոլի։

I don’t like broccoli.

  • Դու խոսո՞ւմ ես անգլերեն։

Do you speak English?

  • Ջիմը այցելում է իր տատիկին ամեն կիրակի։

Jim visits his grandmother every Sunday.

  • Լիլիթը գնում է կինոթատրոն (cinema) ամեն ուրբաթ։

Lilit goes in the cinema every Friday.

  • Նրանք չեն դիտում հեռուստացույց երեկոյան։

They don’t watch TV in the evening.

Category: English | LEAVE A COMMENT
March 26

Ինչու պետք չէ մոլորակը կեղտոտել

Մոլորակը պետք չի կեղտոտել, որ մենք ապրենք հանգիստ մաքուր մոլորակում, մաքուր օդ շնչենք։ Աղբը սորտավորելը շատ կարևոր բան է, օրինակ պլաստիկից մենք կարող ենք շատ բաներ սարքել, օրինակ հագուստի դիտալներ։ Ուտելիքի մնացորդներից կարելիե պարարտանյութ պատրաստել։ Թղթից մենք կարող ենք շատ-շատ նոր թղթյա իրեր ստանալ։ Ապակուց կարելի է շատ բաներ սարքել, օրինակ պատուհան կամ ծաղկաման, նոր շշեր։

March 17

Հիշողություն

16.03.22թ. 

Ղազարոս Աղայան 

Ծիծեռնակը բույն էր շինում,  
Ե՛վ շինում էր , և՛ երգում,  
Ամեն մի շյուղ կպցնելիս՝  
Առաջվա բույնն էր հիշում:  

Մեկ անգամ էր նա բույն շինել  
Եվ շատ անգամ կարկատել,  
Բայց այս անգամ վերադարձին  
Բույնն ավերակ էր գտել:  

Այժմ նորից բույն էր շինում,  
Ե՛վ շինում էր , և՛ երգում,  
Ամեն մի շյուղ կպցնելիս՝  
Առաջվա բույնն էր հիշում:  

Նա հիշում էր անցած տարին  
Իր սնուցած ձագերին,  
Որոնց ճամփին հափշտակեց  
Արյունարբու թշնամին:  

Բայց նա կրկին բույն էր շինում,  
Ե՛վ շինում էր , և՛ երգում,  
Ամեն մի շյուղ կպցնելիս՝  
Առաջվա բույնն էր հիշում: 

Հարցեր և առաջադրանքներ 

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:  

             Ծիծեռնակն իր բույնն էր շինում և երգում էր նա նաև հիշում էր իր ձագերին։ 

  1. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:  

            Աշխատասեր էր և թախծոտ։ 

  1. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:  

               Ծիծեռնակի հիշողությունը  

Այժմ նորից բույն էր շինում,  
Ե՛վ շինում էր , և՛ երգում,  
Ամեն մի շյուղ կպցնելիս՝  
Առաջվա բույնն էր հիշում:  

  1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:  

            Շինել – կառուցել 

            Ավերակ – քարուքանդ  

            Սնուցել – սնել  

            Կրկին – նորից 

            Արյունարբու – գիշատիչ, արյուն խմող  

  1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ)  բառեր գրի՛ր: 

Օրինակ՝ կպցնել-ամրացնել 

            Շինում – սարքում, ծեփում 

            Կպցնելիս – ամրացնել 

            Ավերակ – քարուքանդ 

            Սնուցած – կերակրած 

Հափշտակեց – գողանալ 

Կրրկին – նորից 

  1.  
Ի՞նչ Ի՞նչ էր անում 
Ծիծեռնակ Շինել 
բույն երգել 
շյուղ հիշել 
ճամփա կարկատել 
 գտնել 
  1. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել: 

Երջանիկ ծիծեռնակը 

Կար- չկար մի գեղեցիկ ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում բույն շինել: Մի անգամ նա որոշեց ուտելիք գտնել և ինքը գտավ մի մեծ աման ուտելիք։ Նա շատ երջանիկ ծիծեռնակ եղավ։ 

March 17

Գեղեցիկ բանաստեղծությունները նվիրված մայրիկներին

Նվեր մայրիկիս
Ձյունո՛տ դաշտեր, ի՞նչ կտաք ինձ՝Նվեր տանեմ իմ մայրիկին։-Մեր առաջին ձնծաղիկը։
Իսկ դուք ինչո՞վ կուրախացնենք,Ծիծեռնակնե՛ր հեռվից եկող։-Մեր առաջին գարնան երգով ։
Դու ի՞նչ կտաս, բարի՛ արև։-Իմ առաջին տաք շողերը։-Իսկ ես,-ասաց խնձորենին,-Իմ առաջին բողբոջները։
Առնեմ գրկեմ ծառի բողբոջ,Արևի շող, ծաղիկ ու երգ,Ու դրանց հետ՝ շատ-շատ համբույրԻմ մայրիկին տանեմ նվեր։
Իգնատ Մամյան

March 16

Մաթեմատիկա

1.Հաշվի՛ր:

  2976   3007 
 +9324  +3978 
 12300    6 8 5 
  1876   9600 
 +3549  4287 
  5425   5313 
  2496   7011 
 +5873  _3709 
  8369   3302 
  7218   3415 
 +1645  _1386 
  8863   2029 

2.Աստղանիշը փոխարինի՛ր համապատասխան գործողության նշանով:

28 x 1=28

35 : 35=1

28 x 0=0

55 + 50=105

42 – 8=34

3.Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

400 x 20 – 30 x 200= 8000 – 6000 = 2000

500 x 40 – 20 x 900 = 2000 – 18.000 = 16.000

300 x 200 + 40 x 50 = 60.000 + 200 = 60.200

900 x 40 – 60 x 600= 36.000 – 36.000 = 0

4. Թվերը գրի՛ր թվանշաններով:

չորս հարյուր հիսունհինգ  հազար երկու հարյուր վաթսունութ – 455. 268

երկու հարյուր հիսունվեց հազար ութ հարյուր քսանհինգ – 256.825

վեց հազար յոթ հարյուր քսանմեկ – 6721

քսանվեց հազար ութ հարյուր տասնմեկ – 26.811

հինգ հազար հինգ հարյուր – 5500

տասը հասզար վեց հարյուր ութսունութ – 10.688

երկու հազար երկու – 2002

չորս հազար տասնվեց – 4016

5.Լուծի’ր խնդիրը.

. Վարպետը գնեց 7 պարկ գիպս, որը կշռում է 140 կգ: Սակայն  նա օգտագործեց 4 պարկ: Քանի՞ կիլոգրամ գիպս օգտագործեց վարպետը:

Լուծում

  1. 140 : 7 = 20
  2. 4 x 20 = 80

Պատասխան՝  80կգ։

March 15

Կենդանիների վեճը

Ղազարոս Աղայան

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

– Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:

– Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:

– Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:

Լծում – լուծը հագցնել

Սայլին – անվավոր հարմարանք բեռ տեղափոխելու համար

Խպշտում – ուտում, խժռում

Խնոցի – երկարավուն անոթ կաթ հարելու համար

  • Ինչպիսի՞ն էր կենդանիների տերը։

Բարի, մեծահոգի, բոլորին սիրող

  • Առանձնացրո՛ւ տիրոջ խոսքը: Համամի՞տ ես նրա հետ:

Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց։       Այո, համամիտն եմ նրա հետ։

  • Ո՞ր հերոսին հավանեցիր, ինչո՞ւ:

Ես հավանեցի Տերին, որովհոտև նա շատ բարի է, հոգատար և մեծահոգի։

  • Կենդանիներից որևէ մեկի մասին 5-10 փաստ առանձնացրո՛ւ և հրապարակի՛ր բլոգումդ:

https://abrahamyant1.edublogs.org/