January 28

Ձմեռային ճամբարի ամփոփում

Մենք գնացել էինք մի գեղեցիկ և հրաշալի տեղ։ Այնտեղ այնքա՜ն գեղեցիկ էր։ Ամբողջ տարածքը ձյունով էր պատված։ Այդ օրը ես շատ ուրախ էի արթնացել։ Ես տաք հագնեվել էի, որպեսզի սահնակ քշեմ։ Ընկերներիս հետ ձնեմարդ ենք սարքել, ձնագնդիկ ենք խաղացել։ Ես այնքա՜ն ուրախ էի, որ գնում եմ ընկերներիս հետ սահնակ քշելու, քանի որ շատ եմ սիրում իմ ընկերների հետ հետաքրքիր օրեր անցկացնել։ Այդ օրը ես ևս մի հրաշալի հիշողություն ձեռք բերեցի։

January 22

Իմ նպատակը և իմ սիրելի սպորտաձևը

Ես շատ նպատակներ ունեմ։ Իմ ամենաառաջին նպատակը նկարչուհի դառնալն է։ Ես փոքր ժամանակից եմ ուզում նկարչուհի դառնալ, որովհետև ես շատ եմ սիրում նկարել։ Նկարելը շատ լավ զբաղմունք է։ Ես ինքնուրույն եմ սովորել նկարել։ Դրա համար էլ ուզում եմ նկարչուհի դառնալ։ Նկարելը և՛ դժվար է և՛ գեղեցիկ գործ է։ Նկարել շա՜տ մարդ է սիրում, ախր ո՞նց նկարելը չսիրեն, դա շատ լավ ժամանակ անցկացնելու ձև է։

Ես շատ եմ սիրում ձմեռային խաղերը և սպորտաձևերը։ Իմ ամենասիրած սպորտաձևը գեղասահքն։ Ես վեց տարեկանից գնացել եմ գեղասահքի։ Գեղասաքը շատ գեղեցիկ սպորտաձև է և դժվար։ Սկզբում պետք է սովորել սահել, իսկ հետո հնարքներ անել։ Ես փոքրուց սիրեցի գեղասահքը, որովհետև մենք միշտ նայում էինք թե ոնց էին աղջիկները և տղաները քշում։ Ու ես ել էի ուզում քշել, դա իմ երազանքն էր, և մի օր ինձ տարան գեղասահքի։ Ես այնքան ուրախ էի, չեք պատկերցնում։

January 22

Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Ձմեռային ճամբարի օրերը շարունակվում են։ Այս երկրորդ շաբաթը մենք սովորել ենք Quizizz ծրագիրը։ Մենք այդ ծրագրով խաղեր ենք ստեղծել, օրինակ՝ ստեղծել ենք մաթեմատիկայի խաղ։ Ինձ շատ դուր է եկել խաղ ստեղծելը, մտածում եմ, որ ես այսօր մի խաղ էլ եմ ստեղծելու։ Ձմեռային ճամբարի օրերը շատ լավ ենք անցկացնում, ես ուզում եմ որ այդ օրերը չվերջանան, որովհետև ես այդ օրերը շատ եմ սիրում։ Դրանք շատ հետաքրքիր են։ Մենք շատ բաներ ենք իմացել, տեսել ու սարքել այս Ձմեռային ճամբարի օրերին։ Ազգային տիկնիկ ենք սարքել, խաղ էր ենք սարքել, լեգոյից Քեռի Ֆեոդորի հեքիաթն ենք պատրաստել, և այլն։ Դե ես արդեն վերջացրել եմ միտքս և այստեղ կվերջացնեմ, ցտեսությո՜ւն։

January 16

Իմ կարծիքը դպրոցական առարկաների մասին

Մայրենի

Ես շատ եմ սիրում մայրենին, որովհետև այն իմ լեզուն է, և ես մայրենիով գրքեր եմ կարդում։ Ամենաշատը հավանել եմ գիրքը Քեռի Ֆեոդորի մասին։ Այդ գիրքը բարության և ընկերության մասին է։ Մայրենի լեզվով մենք անհամար բաներ ենք սովորում բոլոր առարկաներից։ Մայրենին մեզ սովորեցնում է ճիշտ հայերեն խոսել։ Դուք էլ շատ կարդացեք մայրենիով, շատ օգտակար է կարդալը։

Մաթեմատիկա

Մաթեմատիկան շատ լավ առարկա է։ Մենք մաթեմատիկայի տրամաբանական խնդիրներ ենք լուծում, թվաբանություն ենք սովորում։ Մաթեմատիկան շատ հավես առարկա է։ Մաթեմատիկա առարկան ամեն մարդ պետք է իմանա, թե չէ մարդը խելացի չի լինի։ Սովորեք մաթեմատիկա որ խելացի լինեք։

Ես և շրջակա աշխարհը

<<Ես և շրջակա աշխարհը>> առարկան իմ սիրելի առարկաներից է։ Այն պատմում է արևի, անձրևի, ձյան, սառույցի, երկրագնդի և մնացած ամեն ինչի մասին, ինչ է գոյություն ունի։ Այն շատ կարևոր առարկա է։

Մարմնակրդություն

Մարմնակրդությունը անհրաժեշտ է առողջ մարմին ունենալու համար։ Մեր դպրոցում մարմնակրդությունը շատ հետաքրքիր է դասավանդվում։ Մենք անցնում ենք լող և հեծանվավարություն հես միշտ սիրով եմ մասնակցում հեծանվավարության դասերին։

Ռուսերեն և անգլերեն

Отчет по русскому языку

На уроках русского языка мы читаем, пишем, учимся правильно писать. Мы работали над проектами О себе, Сказки и осенние краски и Зима. Мне понравился проект О себе. Я рассказала о себе, что я умею делать. В рамках проекта Зима, мы выучили песни и загадки о зиме.

Ռոսերենը իմ ամենասիրած առարկան է։ Ես խոսում եմ ռուսերեն մայրենի լեզվի նման։ Ես գրքեր եմ կարդում նաև ռուսերենով։ Փորձում եմ անգլերենը ևս լավ սովորել։ Օտար լեզուների իմացությունը օգնում է մեզ ճամփորդելիս։ Ասում են՝ <<Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես>>։

Շախմատ և սեղանի խաղեր

Ես շատ եմ սիրում սեղանի խաղերը։ Սեղանի խաղերի ժամին ամեն մեկը իր սեղանի խաղն է բերում, և մենք միասին խաղում ենք։ Այդ ժամերն անցնում են զվարթ և աշխույժ։ Ավելի շատ ես հավանում եմ շախմատը։

Կերպարվեստ, տեխնալոգիա և երգ

Կերպարվեստը և տեխնալոգիան ևս շա՜տ եմ սիրում։ Այդ ժամերին ես զբաղվում եմ իմ ամենասիրած գործով։ Ես որոշել եմ նկարչուհի դառնալ։ Երգը շատ սիրուն առարկա է։ Երգի ժամերին մենք սովորում ենք ազգային եգեր։ Խմբով երգելը շատ հաճելի է։

Մեր ուսումնական ճամփորդությունները

Ես անչափ շատ եմ սիրում ճամփորդությունները, որոնց ընթացքում մենք գնում ենք թատրոն, թանգարաններ, Բուսաբանական այգի և այլ զարգացնող, կրթող ու հետաքրքիր վայրեր։

Բլոգավարությունը

Այն ամենի մասին, ինչ մենք սովորում ենք դպրոցում և տեսնում ենք ճամփորդությունների ժամանակ, մենք պատմում ենք մեր բլոգներում՝ պատումներով և տեսանյութերով։ Ես երջանիկ եմ, որ մեզ դպրոցում բլոգավարություն են սովորեցնում։

January 12

Աչքերի գանգատը

Ջաննի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
– Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որԱրեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ուԳալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
– Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով, աստղացույցներով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Գանգատվել – բողոքել

Տրտնջալ – դժգոհել, թնկթկալ

  • Քո կարծիքով՝ քո աչքերն ինչի՞ց կբողոքեն:

Տգեղ բաներից

  • Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ:

Դեղին գույնը

  • Աչքերիդ անունից քո մեկ օրվա մասին պատմի՛ր:

Առավոտյան տեսնում ենք մեզ արթնացնող մայրիկին։ Հետո տեսնում ենք ջրի ծորակը, ատամի խոզանակը, օճառը։ Այնուհետև տեսնում ենք դպրոցի ավտոբուսը, դասասենյակը, մեր ընկերներին և ուսուցիչներին։

January 12

Մաթեմատիկա

1.Քանի՞ տարբեր տառ ես օգտագործում  «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր   գրելու համար:

26

2. Կարդա՛ թվերը և շարունակի՛ր ըստ օրինակի:

1000 – հազար

2000 – երկու հազար

3000 – երեք հազար

4000 – չորս հազար

5000 – հինգ հազար

6000 – վեց հազար

7000 – յոթ հազար

8000 – ութ հազար

9000 – ինը հազար

3.Լուծի՛ր խնդիրները։

 Ա․Քանի՞ տարբեր տառ ես օգտագործում ձմռան երեք ամիսների անունները գրելու համար։ 13

Բ․Քանի՞ ընդհանուր տառ ունեն ձմռան երեք ամիսների անունները։  1

Գ․Քանի՞ անգամ ենք գրում 4 թվանշանը 1-50 թվերը գրելու համար։ 14

Դ․Քանի՞ անգամ ենք գրում 0 թվանշանը 1-100 թվերը գրելու համար։ 12

4.Հաշվի՛ր արտադրյալը։

3 x 1 = 3

3 x 10 = 30

 3 x 100 = 300

3 x 1000= 3000

7 x 10 = 70

9 x 100 = 900

 4 x 100 = 400

6 x 10 = 60

 8 x 100 = 800

5. Էլինան  6 մատիտի   և 2 քանոնի   համար վճարեց 900 դրամ  : Ինչքա՞ն արժե 1 մատիտը,  եթե 1 քանոնն  արժե 150 դրամ ։

Լուծում

1․ 2×150 = 300

2. 900 – 300 = 600

3. 600 : 6 = 100

Պատ․՝ 100 դրամ։

January 11

Հետաքրքրաշարժ խնդիրներ և առաջադրանքներ

  1. Գտի՛ր օրինաչափությունը և գրի՛ր մեկ բառ ևս.

Աշուն, բուրգ, գնդակ, դանակ, երակ, _զամբյուղ__________________  :

  • Գտի՛ր օրինաչափությունը և գրի՛ր մեկ բառ ևս:

Տարա, սուրբ, սագ, վարդ, բազե, __զանգ________________:

  • Գնացքն ունի 15 վագոն: Մեր վագոնը յոթերորդն է՝ հաշված գնացքի սկզբից:  Իսկ ո՞րերորդը կլինի այն, եթե հաշվենք վերջից:

9-րդը

  • Արևմտյան դպրոցից մի քանի սովորող գնում են Մայր դպրոց: Մեկը երկուսի առջևում է, երկուսը՝ մեկի առջևում, մեկը՝ երկուսի արանքում: Ընդամենը քանի՞ սովորող է գնում Մայր դպրոց:

3 հոգի

  • Մի տղա իր չորստառանի անվան յուրաքանչյուր տառի փոխարեն գրել է այդ տառի այբբենական համարը: Ստացվել է այսպիսի թվաշարք՝ 1  32  5  3: Ի՞նչ է տղայի անունը:  (Այժմ փորձիր գրել քո անունը, տեսնենք, թե ինչ թվաշարք կստացվի):

Արեգ

33 24 18 11 15

  • Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:

6-րդ օր

  • Աստղանիշը փոխարինի՛ր այնպիսի թվանշաններով, որ ստացվեն ճշմարիտ հավասարություններ(աստղանիշը կարելի է փոխարինել ցանկացած թվանշանով, ընդ որում՝ միանիշ թվերը 0 լինել չեն կարող):

10 x 1 – 9 = 1

** x * -* =1     

  • Արամը սկզբում տոնածառից կախեց տուփի մեջ եղած խաղալիքների կեսը, հետո կախեց մնացած 17 խաղալիքը, մի խաղալիքն էլ փչացած էր, չկախեց: Սկզբում քանի՞ խաղալիք կար տուփում: 18+18 = 36
  • Գյուղացին պետք է նավակով գետն անց կացնի գայլին, այծին և կաղամբ։ Սակայն գյուղացու հետ նավակում
    կարող է տեղավորվել կամ միայն գայլը, կամ միայն այծը, կամ միայն կաղամբը։ Բայց, եթե գայլին թողի այծի հետ,
    ապա գայլը կուտի այծին, իսկ եթե այծին թողի կաղամբի հետ, ապա այծը կաղամբը կուտի։ Գյուղացին ինչպե՞ս
    կարող է տեղափոխել գայլին, այծին և կաղամբը։

Այծին տանում է մյուս ափ։ Հետ է գալիս։ Գայլին տանում է մյուս ափ։ Այծին հետ է բերում։ Այծին թողնում է, կաղամբն է տանում մյուս ափ։ Հետ է գալիս, այծին է տանում։

  1.  Նկարների առաջին տառերի միջոցով գտի՛ր թաքնված բառերը:
dektember_1_wm

Դեկտեմբեր

hunvar_1_wm

Հունվար

petrvar_1_wm

Փետրվար

January 11

Սուրբ ծնունդ

Սուրբ ծնունդը իմ ամենասիրած տոնն է։ Մենք ամեն անգամ սեղան ենք պատրաստում և համեղ ճաշատեսակներ ենք ուտում և խմում։ Ամեն Սուրբ ծնունդը մենք շատ լավ ենք անցկացնում։ Այդ օրը շուտ ենք արթնանում, որպեսզի օրը չկորի։ Վառում ենք տոնածառի լույսերը, տոնական սփռոց ենք փռում, դնում ենք մեր ամենագեղեցիկ սպասքը։ Սեղանի շուրջ շնորհավորում ենք իրար, կենացներ և բարեմաղթանքներ ենք ասում։