Ամփոփում երրորդ շաբաթվա մասին

Բարի օր. Ցավոք, մեր սիրելի ձմեռային ճամբարը պրծել է, բայց ես չեմ տխրի և կպատմեմ, թե ինչպես անցավ երրորդ շաբաթը: Մեծ մասամբ մենք իրար հետ խաղում էինք թե դրսում, թե ներսում։ Պատրաստեցինք նաև պիցցա։ Պիցցայի համար անհրաժեշտ էր բժշկական երշիկ, պանիր (չեդդեր կամ մոցարելլա), մայոնեզ, կետչուպ, ձեթ և իհարկե պիցցայի խմոր։ Մենք չգիտեինք, որ այնքան համեղ կլինի, որ կերանք բոլոր 4 պիցցաները =) : Միջին դպրոցի սովորողները նորից եկան մեզ մոտ և օգնեցին պատրաստել տարբեր մուլտֆիլմեր։

Ամփոփում երկրորդ շաբաթվա մասին

Բարեւ Ձեզ. Ահա այսպես սկսվեց մեր սիրելի ձմեռային ճամբարի 3-րդ շաբաթը։ Իսկ հիմա կպատմեմ, թե ինչպես անցկացրինք այս ժամանակը։ Մեկ այլ օր միջին դպրոցի աշակերտները եկան մեր դպրոց՝ սովորեցնելու, թե ինչպես օգտագործել Scratcհ ծրագիրը (Նայեք այս հղումը→ Սովորում ենք Scratch ծրագիրը): Իսկ 18-ին այցելեցինք գեղասահքի դպրոց։

Ահա այն հղումները, որտեղ կարող եք ավելին իմանալ այս դպրոցի մասին ↓

Դեպի սահադաշտ⛸

Հետաքրքիր օր գեղասահքի մարզադպրոցում

Դեպի սահադաշտ⛸

18-ին այցելեցինք իմ գեղասահքի դպրոցը, որտեղ 6-7 տարեկանում սովորեցի սահել։ Ճանապարհով հասանք այնտեղ։ Գնացինք ու հերթով ընտրեցինք մեր չմուշկները։ Ես, իհարկե, խորհուրդ կտայի չմուշկները վերցնել մեկ չափսով մեծ, քանի որ դրանք ավելի հարմար են սահելու համար, և ձեր ոտքերը չեն խրվի: Մենք շատ լավ սահում էինք, ընկերներիս օգնեցի մի փոքր սահել այնտեղ։ Այնտեղ շատ լավ օր անցկացրինք։

Ամփոփում առաջին շաբաթվա մասին

Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթն է սկսվում, և ես ձեզ կպատմեմ՝ ոնց ենք անցկացրել առաջին շաբաթը։

Մենք ճամփորդություն ենք ունեցել, գնացել ենք Սևաբերդ։ Ցավոք ես չէի մասնակցում, քանի որ ձմռանը հաճախ եմ հիվանդանում և բացակայում եմ դասերից։ Մայրիկս որոշեց ինձ տանը թողնել, որ հանկարծ չմրսեմ։ Ընկերներս գեղեցիկ նկարներ էին տեղադրել ճամփորդությունից։ Այնտեղ ձյուն կար։ Ես ձյուն շատ եմ սիրում և շա՜տ էի տխրել, որ չեմ եղել Սևաբերդում։

Ճամբարի օրերին մենք դրսում տարբեր խաղեր ենք խաղում, նկարում ենք և ընկերների հետ լավ ժամանակ ենք անցկացնում։

Ես անչափ շատ եմ սիրում իմ դպրոցը։

Անհատական ուսումնական պլան․ ուսումնական երկրորդ շրջան 

Անուն Ազգանուն

Ցողիկ Աբրահամյան

5-րդ ջոկատ
Ջոկատավարի անուն

Էլինա Սիմոնյան, Աննա Ղազարյան

Հունվարի 8, երկուշաբթի 

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով

9:00 – 9:20 Ընդհանուր պարապմունք

9:20 – 10:05 Նախագիծ «Занимательная наука»

10:10 — 10:55 Շրջակա միջավայրի խնամք

11:05 – 12:40 Նախագիծ «Энциклопедия животных»

12:40 – 13:35 Տեխնոլոգիական աշխատանք

Հունվարի 9,երեքշաբթի

9:00 – 9:20 Ընդհանուր պարապմունք

9:20 – 10:05 Նախագիծ «Занимательная наука»

10:10 – 11:30 ուսուցողական և սեղանի խաղեր

11:30 – 12:15 Բնագիտական աշխատանք

12:55 – 13:30 Երգ

Հունվարի 10, չորեքշաբթի

9:00 – 9:20 Ընդհանուր պարապմունք

9:20 – 10:55 Նախագիծ «Энциклопедия животных»

11:05-11:50 Մարմնակրթությւն

11:50-12:40 Նախագիծ «Занимательная наука»

12:40-13:35 Սեղանի խաղեր

Հունվարի 11, հինշգաբթի

9:00-9:20 Ընդհանուր պարապմունք

9:20-10:05 Տեխնոլոգիական աշխատանք

10:10-10:55 Այցելություն Ագարակ և ձիավարություն

11:05-11:30 սեղանի խաղեր

11:30 -12:15 Բնագիտական աշխատանք

12:15-12:40 Պատրաստվում ենք Դիջիթեքին

12:40-13:35 Բակային խաղեր

Հունվարի 12, ուրբաթ

9:00 – 9:20 Ընդհանուր պարապմունք

9:20 – 10:30 Նախապատրաստական աշխատանք

10:30 – 14:30 Ուսումնական ճամփորդություն Սևաբերդ

Ամառային Ճամբար | Առաջին Շաբաթվա Ամփոփում

Այսօր ամառային ճամբարի երկրորդ շաբաթն է գնում։ Ես կպատմեմ թե ոնց ենք մենք անցկացրել մեր անցաց շաբաթը։ Օրինակ՝ Երկուշաբթի օրը մենք սկսել էինք հրաշալի ճամբարը։ Մեզ մոտ առաջին, երրորդ և հինգերրորդ դասերը Ընկեր Անուշի մոտ էին։ Ընկեր Անուշը իմ ընտրության դասատուն է, իսկ ավելի հասկանալի՝ Դիզայն ընտրությունի դասատուն է։ Նրա դասերին մենք նկարում ենք շա՜տ հետաքրքիր թեմաներ, որոնք նկարում ենք մեր ալբոմներում։ Այդ թեմաները մենք անում ենք, որ իրականացնենք և ցուցադրենք։ Երկրորդ ժամը Ընկեր Սոնայի հետ էր, իսկ մեր չորրորդ ժամը մարմնամարզություն ընկեր Սոնա Սարգսյանի հետ էր։ Նրա դասերին մենք մեր ընկերներով միասին խաղում ենք։ Ուզում եմ ասել, որ իմ սիրելի օրը դա չորեկշաբթին է, որովհետև այդ օրը լինում է տեխնոլոգիան։ Իմ տեխնոլոգիայում մենք պատրաստում ենք համեղ ուտելիք։ Ես շատ ուրախ եմ, որ իմ ճամբարի ջոկատում նույնպես պատրաստում ենք շատ համեղ ուտելիք։ Օրինակ՝ այդ շաբաթվա չորեկշաբթին մենք պատրաստել ենք պիցցա։ Ավելացնեմ, որ Ամառային ճամբարում շատ-շատ հաճախ ճամփորդում ենք։ Շատ եմ սիրում ամառային ճամբարը։

«Բարձունքի հաղթահարում» նախագիծ

Զրույց հին բջնեցիների հետ

Քայլք դեպի Բջնու ամրոց

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի իրականացում

Բջնու բերդ տեղեկություն

Բջնի բերդ, ռազմական կառույց Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղում։ Գտնվում է Հրազդան գետի կիրճում ավերակները գտնվում են Հրազդան գետի միջին հոսանքում Բջնի գյուղի մոտ։

Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից-11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին։

Անհատական Ուսումնական պլան 4-րդ շրջան

Անուն ազգանուն – Ցողիկ Աբրահամյան

Դասարան – 4.2

Ջոկատ, ջոկատավարներ – 5-րդ ջոկատ, Անի Ենգոյան, Անուշ Դավթյան

Երկարորիա – Երկարօրիայից չէմ օգտվում։

Աշխատակարգ ՝

Մայիսի 29

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:05— Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

10։10-10։55- Նախագծային աշխատանք Սոնա Փափազյանի հետ

11:05-11:50- Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

11:55-12:40- Մարմնամարզություն ՝ Սոնա Սարգսյանի հետ

12:55-13:35-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

Մայիսի 30

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:55- Բացահայտելով Երևան քաղաքի արձանները և քանդակները— Անի Ենգոյանի հետ

10։10-10։55-Ճամփորդության նախապատրաստում- Անի Ենգոյան

11:05-11:50- —Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

11:55-12:40-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

12:55-13:35-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

Մայիսի 31

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:55-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

10։10-10։55-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

11:05-11:50- Խոհանոցային գործունեություն

11:55-12:40 Ազգային խաղեր — Անի Ենգոյանի հետ

12:55-13:35-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

Հունիսի 1

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

Ճամփորդություն Բարձունքի հաղթահարում. Բջնու բերդ։

Հուլիսի 2

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:55- Լեզվական խաղեր Գոհար Բալջյանի հետ։

10։10-10։55- Ազգային, բակային խաղեր — Անի Ենգոյանի հետ

11:05-11:50Բացահայտելով Երևան քաղաքի արձանները և քանդակները Անի Ենգոյանի հետ

11:55-12:40-Մարմնամարզություն ՝ Սոնա Սարգսյանի հետ

12:55-13:35- Շաբաթվա ամփոփում