My house

There is a my living room. There is a TV in my living room. There is a couch in my living room. There are pictures in my living room. There are dressers in my living room. There is a carpet in my living room. There is a my kitchen. There is a stove in my kithcen. There dishwasher in my kitchen. There is a washing machine in my kitchen. There is a fridge in my kitchen. There is a dresser in my kitchen. There is a table in my kitchen. There are chairs in my kitchen. There are shelfs in my kitchen. There is a my toilet. There is a my bathroom.

Թուխ մանուկ մատուռ

Մայիսիյան <<Բարձունքի նվաճում>> նախագծով պատրաստվում ենք ճամփորդել Լուսագյուղ՝ <<Թուխ մանուկ>> մատուռ։ Գտնվում է Արագածոտնի մարզի Լուսագյուղում։ Կառացվել է 4-5-րդ դարերում։

Բարձունքի հաղաթահարում — Մարկ Բուդաղյանի Ուսումնական Բլոգ

Թուխ մանուկ, Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ։ Գերեզմանաձև կամ միանավ, թաղածածկ, արևելյան խորանով մատուռանման շինություններ՝ կառուցված մեծ մասամբ բարձունքի վրա կամ ջրերի ակունքի մոտ (հանդիպում են նաև բնակավայրերում)։ Համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր։ Կա տեսակետ, որ Թուխ մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները։ Հայ իրականության մեջ երիտասարդաց միությունները կամ «կտրիճավորաց եղբայրությունները» փոփոխվելով՝ հարատևել են և պահպանվել նաև միջնադարում։

Ես շատ եմ սպասում մեր ճամփորդության։

Մայիսյան 17-րդ հավաք. «Ճանաչենք մեր ժամանակակիցներին». Վարպետության դաս Վովա Արզումանյանի կողմից

Մայիսյան 17-րդ հավաք

Օրը` մայիսի 24

Ժամը` 12

Վայրը` Արևմտյան դպրոցի Վերնատուն

Մասնակիցներ` 3.2 դասարանի սովորողներ, լրագրությամբ, կինո-թատրոնով և արևմտահայերենով հետաքրքրվողներ

Մեդիալրագրության, լրագրության հմտությունների զարգացում, դերասանական վարպետություն, գրքի հրատարակման ընթացքի մասին տեղեկություններ…Մեր հյուրն է արևմտահայերենի մասնագետ,  լրագրող, «Գրական Արցախ»  պարբերականի խմբագիր, «Ղիշա» հրատարակչության հիմնադիր տնօրեն,  Հայաստանի գրողների միության  և Արցախի գրողների միության անդամ  , գրող Վովա Արզումանյանը:

Մասնագիտությամբ արեւմտահայերենի մասնագետ Վովա Արզումանյանը 2019 թվականից աշխատում է որպես լրագրող: Նա նաև «Առավոտ» օրաթերթի և համանուն կայքի կրթամշակութային բաժնի լրագրողն է։ Լրագրության ասպարեզում մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման դասընթացների։ Վովան նաև «Վարդանանք թերթի», «Գրական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիրն է և «Ղիշա » հրատարակչության հիմնադիր տնօրենը: Վովա Արզումանյանն այս պահին «Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ»-ի ուսանող է:

Վովա Արզումանյանը վեց գրքի հեղինակ է։

Հանդիպմանն ընդառաջ կզրուցենք թատրոնի և լրագրության մասին: Կառանձնացնենք մեզ հետաքրքրող հարցերը: Հետաքրքիր հարց ու պատասխաններով հանդիպում կլինի, ինչպես նաև մեր հյուրի հետ հարցազրույց կվարենք մեր դասարանական «Ակունք» ռադիոյի եթերում:

Սովորողները կներկայացնեն, թե ինչպես են ռադիոհաղորդումներ պատրաստում դասարանում և ինչպես են լուսաբանում իրենց օրը բլոգներում: Մեր հյորը վարպետության դասի արդյունքում կխոսի լրագրողական հմտությունների , դերասանական վարպետության մասին:

Արդյունքը կհրապարակենք տեսանյութերով, ռադիոնյութերով՝ մեր դասարանական բլոգում, մեր բլոգներում և ենթակայքում:

Արդյունքը`

Մեր առաջին լուսաբանումը գրական, մշակութային մամուլում.

Մենք կլուսաբանենք հանդիպումը նաև պատումով և Վովա Արզումանյանը կհրատարակի այն գրական, մշակութային մամուլում:

Շուտասելուկներ

Հավես շուտասելուկների փաթեթ

***

Պատի տակին, տակին պատին, 

Զրուցում են տատն ու պապին: 

*** 

Սա ասի` նա կանի սա, 

Նա ասի` սա կանի նա: 

*** 

Հորդ անձրևը ջրեց որթը, 

Հորթը կերավ որդի տորթը: 

*** 

Եթե երեկ երեք-երեք ելաք-եկաք, 

Բարի եղեք երեք-երեք տնից ելեք: 

*** 

Բզեզը բզզում է, դզեզը լսում է, 

Դզեզն է դզզում, բզեզը չի լսում: 

*** 

Continue reading

Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե 

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից) 

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։ 

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։ 

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։ 

– Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։ 

Մի ժամից հետո լուսնին հասա։ 

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։ 

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։ 

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։ 

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։ 

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։ 

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։ 

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։ 

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։ 

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։ 

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։ 

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։ 

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։ 

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։ 

Հարցեր և առաջադրանքներ 

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշները։ 

Ելք – դուրս, ճանապարհ 

Աստիճան – ելարան 

Սարսափ – վախ, ահ, երկյուղ 

Եղունգ – մագիլ, ճանկ, չանչեր 

Կույտ – շեղջ 

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ք կամ կ: 

Երկինք, սանդուղք, ելք, երկիր, քաղաք, ներքև, արեգակ, Թուրքիա, բակլա, սկսել 

  1. Լրացրո՛ւ սյունակները՝ տեքստից առանձնացնելով համապատասխան բառեր: 
Առարկա (ի՞նչ) Գործողություն (ի՞նչ անել) 
Կացին Հիշել 
բակլա աճել 
դարման հասնել 
պարան չկորցնել 
փոս տնկել 
րոպե գտնել 
բույս դնել 
ցողուն կտրել 
գոտի իջնել 
  1. Նախադասություններն առանձնացրո՛ւ վերջակետով: 

Մի բակլա տնկեցի։ Բակլան իսկույն սկսեց աճել։ Աճեց ու շուտով հասավ լուսնին։ Ես սկսեցի ցողունով վեր բարձրանալ։ Մի ժամից հետո լուսնին հասա։ 

  1. Գրի՛ր տրված բառերի հոգնակին: 

Օրինակ՝ բակլա-բակլաներ 

Ցողուն – ցողուններ 

Երկինք – երկինքներ 

Փոս – փոսեր 

Բույս – բույսեր 

Կացին – կացիններ 

Ժամ – ժամեր 

  1. Նոր ավարտ հորինի՛ր: 

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա…. 

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա։ Ես օդում իմ ձեռքերով աստիճան եմ պատրաստել և այդ օդից աստիճանը դրեցի կողք, որ դուրս գամ։ Բարձրացա, բարձրացա ու հասա, ինձ մնացել էր մի քայլ ու ես կհասնեի, բայց չհասա, որովհետև իմ պատրաստած աստիճանը պայթել էր և ես ընկա իմ տեղը։ Հետո ես էլի ճար փորձում էի գտնել և հասկացա։ Վերցրեցի իմ կացինը և սկսեցի կողքը փորել։ Փորեցի, հա փորեցի և աստիճան սարքեցի։ Դուրս եկա և գնացի թեյ խմելու։ 

Մաթեմատիկա

1.Լրացրո՛ւ մայիս  ամսվա օրացույցը։ 

երկուշաբթի երեքշաբթի չորեքշաբթի հինգշաբթի ուրբաթ շաբաթ կիրակի 
25 26 27 28 29 30 1 
       
       
       

Ամսի քանի՞սն էր 

Այսօր ամսի քանի՞սն է։ 
Քանի՞ երեքշաբթի օր ունի մայիսը։ 
Քանի՞  ուրբաթ օր ունի մայիսը։ 
Քանի՞ օր ենք մայիսին դպրոց հաճախելու։  21 
Ամսի քանի՞սն էր երկու օր առաջ։ 
Ամսի քանի՞սն էր 3 շաբաթ առաջ։ 11 
Ամսի քանի՞սն էր 20 օր առաջ։ 13 
Ամսի քանի՞սն էր մեկ ամիս առաջ։ 30 

Ամսի քանի՞սը կլինի 

Երկու օր հետո 
Տասը օր հետո 13 
Մեկ շաբաթ հետո 10 
Երեք շաբաթ հետո 22 
25 օր հետո 28 
Մեկ ամիս հետո 30 

Շաբաթվա ի՞նչ օր էր 

Երեկ երկուշաբթի 
Երեք օր առաջ շաբաթ 
Մեկ շաբաթ առաջ կիրակի 
2 շաբաթ առաջ կիրակի 

Շաբաթվա ի՞նչ օր կլինի 

Վաղը չորեկշաբթի 
Հինգ օր հետո կիրակի 
Մեկ շաբաթ հետո երկուշաբթի 
Մեկ ամիս հետո չորեկշաբթի 

Ինչպիսի՞ եղանակ է այսօր 

արևոտ ամպամած անձևային քամոտ 
+ +   

2.Կատարի՛ր սյունակով բազմապատկում։ 

413 x 2 = 

  
   
  

4603 x 5 = 

 
   

398 x 7 =  

  
   
 

4500 x 5= 

  
    
 

745 x 300 = 

 4    
  

485 x 300 = 

   
  

3.Լրացրո՛ւ պակասող թվերը։ 

Նվազելի 45000 9541 1452 7000 9000 39756 16455 47810 
Հանելի 4200 4761 562 5610 1740 15240 6450 35810 
Տարբերություն 40800 4780 890 1390 7260 24516 10005 12000 

4.Աղյուսակից օգտվելով՝ լրացրո՛ւ աղյուսակը։ 

բանջարեղեն 1 կգ արժեքը 2 կգ արժեքը 5 կգ արժեքը 10 կգ արժեքը 30 կգ արժեքը 90 կգ արժեքը 
կարտոֆիլ 200 400 1000 2000 6000 18000 
կաղամբ 400 800 2000 4000 12000 36000 
սմբուկ 600 1200 3000 6000 18000 54000 
դդում 60 120 300 600 1800 5400 
ճակնդեղ 300 600 1500 3000 9000 27000 
բրոկոլի 700 1400 3500 7000 21000 63000 
բանջարեղեն Վճարեցին  Գնեցին ․․․ կգ 
կարտոֆիլ 6000 դրամ 30 
կաղամբ 2400 դրամ 
սմբուկ 3600 դրամ 
դդում 1200 դրամ 20 
ճակնդեղ 6000 դրամ 20 

Մեղուների հովիվը և արջերը

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե 

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից) 

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։ 

Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։ 

Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։ 

Սև օրեր սկսվեցին ինձ համար։ 

Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի բացատներում արածացնելու և երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։ 

Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։ 

Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։ 

Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք, չկար։ 

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ և խեղճ մեղվին ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։ 

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում և ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։ 

Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։ 

Հարցեր և առաջադրանքներ 

  1. Դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ 

           Հովիվ – չոբան, գառնարած, խաշնարած 

           Դժբախտություն – անհաջողություն 

           Ելարան – աստիճան 

  1. Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը: 

           Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ և խեղճ մեղվին ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։ 

  1. Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը: 

              Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։ Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։ 

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ: 

Քաղցր, դժբախտ, ծիծաղ, գլուխ, մեղու, տխուր, ծախել, տեղավորել, վախեցնել, փախնել: 

  1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը: 

Ելարան – սանդուղք 

Ծիծաղ – ժպիտ 

Ագահ – անկուշտ 

Հզոր – ուժեղ 

Սարսափելի – ահաբեր 

  1. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս: 

ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։ 

Մի անգամ կռվի ժամանակ գերի ընկա։ 

Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ: 

Կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել։ 

շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները: 

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները։ 

  1. Գրի՛ր մեկ բառով: 

Օրինակ՝ ման գալ -զբոսնել 

Պար գալ –  պարել 

Խաղ անել – խաղալ 

Բաց անել – բացել 

Կռիվ տալ – կռվել 

Վախ զգալ – վախենալ 

Վազ տալ – վազել 

Հունձ անել – հնձել 

  1. Շարունակի՛ր: 

Սկսեցի մտածել։ Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ……. 

Սկսեցի մտածել։ Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ հասկացա։ Վերցրեցի մի քանի ելարան և կպցրեցի իրար ու ստացա մե՜ծ ելարան։ Բարձրացա այդ երալանին այդքա՜ն էի բարձնանում, որ օրեր էին գնում։ Գնո՜ւմ էի գնում, չէի հասնում։ Հետո եկավ մի օր, և ես հասա մինչև՜ լուսին, վերցրեցի կացինս և սկսեցի իջնել։ Ես մտածեցի, որ իջնելուց շատ երկար կլինի և որոշեցի սահարանի պես իջնել։ Նստեցի ելարանի վրա ու սկսեցի սահել։ Այնքա՜ն արագ էի իջնում, որ իմ հետևից կրակ էր գալիս։ Այո՛, այո՛, դուք այդ լսեցիք՝ իսկական կրակ։ Ես հասա մինչև գետին և գնացի իմ կացինի հետ տուն։