Օրագրապատում

Իմ սովորական օրը շա՜տ ձանձրալի է անցնում։ Առավոտը շուտ ժամի արթնանում եմ և տեսնում եմ, որ իմ ոտերի վրա կատուս է քնած։ Ես մի կերպ վեր եմ կենում իմ անկողնուց, որ չարթնացնեմ կատվիս։ Գնում եմ խոհանոց ջուր խմեմ և վերջնական ուշքի գամ, բայց մի վայրկյանից տեսնում եմ, որ իմ կատուն արդեն հայտնվել է ոտքերի կողքերը։ Հենց որ մարդ է գնում խոհանոց, կատուն հայտնվում է այնտեղ։ Դե, որ կատուս եկավ իմ մոտ, պետք է նրան կերակրեմ անպայման։

Կատուս սիրով կերավ ուտելիքը և գնաց իր գործերով։ Ես այդ ժամանակ սկսեցի պատրաստել իմ պայուսակը ՝ դպրոց գնալու համար։ Ինչ-որ ժամանակ հետո ես մտնում եմ իմ երթուղին և նստում իմ տեղը։ Հանգի՜ստ նստած եմ, մինչև չհասնենք իմ չսիրած կանգառը։ Հասնում ենք այդ զզվելի կանգառը և գալիս է մի փոքր աղջիկ, որը բարձր միացնում է իր հեռախոը և իր ընկերուհիների հետ սկսում է վիդեոներ նայել կամ խաղ խաղալ։ Այդպես դժգոհ ես հասնում եմ դպրոց եւ մի կերպ դիմանում եմ դասերին։ Դասերը անցնու՜մ են և ես ուրախ գնում եմ տուն՝ կատվիս մոտ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *