Ամառային Ճամբար | Առաջին Շաբաթվա Ամփոփում

Այսօր ամառային ճամբարի երկրորդ շաբաթն է գնում։ Ես կպատմեմ թե ոնց ենք մենք անցկացրել մեր անցաց շաբաթը։ Օրինակ՝ Երկուշաբթի օրը մենք սկսել էինք հրաշալի ճամբարը։ Մեզ մոտ առաջին, երրորդ և հինգերրորդ դասերը Ընկեր Անուշի մոտ էին։ Ընկեր Անուշը իմ ընտրության դասատուն է, իսկ ավելի հասկանալի՝ Դիզայն ընտրությունի դասատուն է։ Նրա դասերին մենք նկարում ենք շա՜տ հետաքրքիր թեմաներ, որոնք նկարում ենք մեր ալբոմներում։ Այդ թեմաները մենք անում ենք, որ իրականացնենք և ցուցադրենք։ Երկրորդ ժամը Ընկեր Սոնայի հետ էր, իսկ մեր չորրորդ ժամը մարմնամարզություն ընկեր Սոնա Սարգսյանի հետ էր։ Նրա դասերին մենք մեր ընկերներով միասին խաղում ենք։ Ուզում եմ ասել, որ իմ սիրելի օրը դա չորեկշաբթին է, որովհետև այդ օրը լինում է տեխնոլոգիան։ Իմ տեխնոլոգիայում մենք պատրաստում ենք համեղ ուտելիք։ Ես շատ ուրախ եմ, որ իմ ճամբարի ջոկատում նույնպես պատրաստում ենք շատ համեղ ուտելիք։ Օրինակ՝ այդ շաբաթվա չորեկշաբթին մենք պատրաստել ենք պիցցա։ Ավելացնեմ, որ Ամառային ճամբարում շատ-շատ հաճախ ճամփորդում ենք։ Շատ եմ սիրում ամառային ճամբարը։

«Բարձունքի հաղթահարում» նախագիծ

Զրույց հին բջնեցիների հետ

Քայլք դեպի Բջնու ամրոց

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի իրականացում

Ելք ստուգատես

Ես ունեմ իմ բլոգում <<Ելք ստուգատես բաժինը և այս բաժինը այստեղ է։ 

Ես եմ… 

Ողջույն ես Ցողիկն եմ ձողիկների աշխարհից։ Ես 9 տարեկան եմ և սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի արևմտյան դպրոցի 3.2 դասարանում։ Ես սիրում եմ նկարել և շատ եմ ուզում դառնալ նկարչուհի։ Իմ սիրած գույներն են դեղինը և սպիտակը։ Ես սիրում եմ երկու եղանակ ձմեռն ու ամառը։ Իմ ամենասիրած սպորտաձևերն են լողը և գեղասահքը։ Մենք տանը կատու ենք պահում։ Իմ սիրելի ասացվածքն է <<Ով ինչ անի իրեն կանի>>։ Ես սիրում եմ այդ ասացվածքը, որովհետև դա ինձ բացատրում է այն, որ մարդուն լավ արարքներից լավն է ետ գալիս, իսկ եթե վատը անի, նրան վատը կգա։ 

Իմ ընկերները 

Իմ ընկերուհիները Արփին, Ադրիանան, Վարդը, Ալիսիկը և Էմիլին։ Սկսեմ Արփիից։ Արփին սիրում է փիրուզագույն և ուզում է դառնալ մուլտֆիլմ սարքող։ Նա ընկերասեր է և սիրում է պարել, նրա աչքերի գույնը շագանակագույն է։ Հիմա էլ Ադրիանան։ Ադրիանան սիրում է կապույտ գույն։ Նա ուզում է դառնալ երգի դասատու։ Նրա աչքերի գույնը մուգ շագանակագույն է։ Նա ընկերասեր է։ Վարդը ունի շագանակագույն աչքեր։ Նրա սիրելի գույնը վարդագույնն է։ Նա շատ է սիրում ծիծաղեցնել և ուզում է դառնալ ուսուցչուհի։ Ալիսիկը շատ լավ, բարի աղջիկ է։ Նա սիրում է կապույտ գույն և ունի շագանակագույն աչքեր։ Ալիսիկը կրում է ակնոց, որը նրա սիրած գույնի է։ Էմիլին շատ բարի է։ Նրա աչքերի գույնը շագանակագույն է։ Նրա սիրելի գույնը մանուշակագույնն է։ Նա ուզում է դառնալ ծրագրավորող։ 

Իմ ուսումնական տարին․ ձեռքբերումներն ու դժվարությունները 

Ես այս տարին շատ լավ եմ անցկացրել։ Ես սովորել եմ հեծանիվ քշել։ Սովորել եմ կտորից գեղեցիկ բանջարեղեն կտրել։ Ես ունեցա իմ առաջին ներկայացումը, որը ռուսերեն լեզվից էր։ Այս տարի ես ծանոթացել եմ լավ աղջիկների հետ և մի տղայի հետ։ Այդ աղջիկները Արփին, Տաիսիան և Մարիան են, իսկ տղան Սայենն է։ 

Իմ բլոգը 

Ես շատ եմ սիրում աշխատել իմ բլոգում։ Իսկական բլոգավարները պետք է շատ սիրեն աշխատել իր բլոգում և իմանալ բլոգից օգտվել։ Բլոգը մեզ օգնում է, քանի որ մարդիկ կարող են մտնել մեր բլոգները և տեսնել բոլոր նյութերը, որոնք մենք տեղադրել ենք մեր բլոգում։ Անծանոթ մարդիկ մեզ սկսում են փոքր-փոքր ճանաչել ասեմ ոնց՝ ամեն բլոգավար պետք է ունենա <<Իմ մասին>> նյութը։ 

Իմ նպատակները 

Իմ նպատակն է դառնալ հայտնի նկարչուհի։ Ես շա՜տ եմ սիրում նկարել և թղթից գեղեցիկ վիշապներ սարքել, հերոսներ և այլն։ Իսկական նկարիչը պետք է իր նկարը սիրով նկարի, իր ստեղծագործությունները սիրի։ 

Իմ ամենասիրելի նկարը <<Paint>> ծրագրով 

Առաջարկում եմ կարդալ <<Օ՜, գրքերի աշխարհը տիեզերգ է անե՜զր>>․․․   Ե․Չարենց 

  •   Սուպեր Նռանը 
  •  Մյունխահուզենի արկածները
  • Անխելք մարդը
  • Անբան Հուռին
  • Քեռի Ֆեոդորը
  • Ձախորդ Փանոս

Իմ ամենասիրելի հորինուկը 

Լինում է, բայց չի լինում մի մարդ է լինում, այդ մարդը շատ էր սիրում պաղպաղակ ուտել։ Նա սառնարանում պաղպաղակ ուներ, բայց չուներ և նա գնաց խանութ։ 

– Բարև Ձեզ, ես հազար դրամ ունեմ, բայց չունեմ, կարո՞ղեք ինձ պաղպաղակ տալ,-ասաց մարդը։ 
– Կներեք, բայց Դուք համ էն ասացիք, համ էն,-ասաց խանութի աշխատողը։ 

– Այսի՞նքն համ էն, համ էն,-հարցրեց մարդը։ 

– Այսինքն, որ Դուք ասացիք՝ հազար դրամ ունեք, համ չունեք։ 

– Հա բա, հազար դրամ ունեմ, բայց չունեմ։ 
Խանութի աշխատողը զարմանքից աչքերը չռում է և չի հասկանում։ Հարցրում է․ 

– Բա դուք ձեր հայրիկի կամ մայրիկի համարը գիտե՞ք,-ասաց խանութի աշխատողը։ 
– Հա, գիտեմ, բայց չգիտեմ։ 

Աշխատողը էլի չի հասկանում և արդեն գժվում է այդ մարդից։ 

– Լավ, լավ, վերցրեք Ձեր պաղպաղակը ու էլ չվերադառնաք,-ասաց աշխատողը։ 

Մարդը ասաց․ 

– Շնորհակալություն, վաղը Ձեր հազար դրամը կբերեմ, բայց չէմ բերի։ 

Մայրենի  

Մայրենի առարկան շատ լավ առարկա է։ Այդ դասին մենք անցնում ենք նոր հեքիաթներ, գրում ենք հարցեր և առաջադրանքներ։ Մայրենիից մենք սովորում ենք նոր բառեր, մեծացնում ենք մեր բառապաշարը։ Մայրենի առարկայի ժամանակ հորինուկներ ու պատումներ ենք գրում, նկարում ենք մեր հորինուկը <<Paint>> ծրագրով։

Մաթեմատիկա 

Մաթեմատիկայի ժամին նոր բաներ ենք անցնում, օրինակ՝ սյունակաձև բաժանում։ Մաթեմատիկայի դասին խաղում ենք լավ խաղեր՝ մաթեմատիկական, վաճառող ու գնող և այլն։

Ահա իմ մաթեմատիկական խնդրագիրքը՝

xndragirq.pptx

Ես և շրջակա աշխարհը 

Ես և շրջակա աշխարհի ժամին մենք հետաքրքիր ու լավ բաներ ենք սովորում։ Անցնում ենք կենդանինների, երկնքի, ջրամբարների մասին և այլն։ Այն շատ տեղեկություններ է հաղորդում մեզ, դրա համար էլ ես սիրում եմ Ես և շրջակա աշխարհը։

Մարմնակրթություն

Մարմնակրթության ժամին մենք մարզվում ենք, լողում ենք, հեծանվավարություն ենք սովորում, հետաքրքիր խաղեր ենք խաղում։ Մենք շատ լավ ենք անցկացնում մարմնակրթության դասը։ Ես շատ եմ սիրում մարմնակրթությունը։

Երգ/երաժշտություն

Երգ և երաժշտության ժամանակ ընկեր Սեդայի հետ մենք նոր, լավ երգեր ենք սովորում և պարում ենք։ Երգը շատ լավ առարկա է, որովհետև երգը մեզ զարգացնում է։ Պարելն էլ է լավ զարգացնում։ Երգը ես շատ եմ սիրում, իմ սիրելի առարկաններից մեկն է։

Կերպարվեստ, տեխնոլոգիա 

Կերպարվեստի և տեխնոլոգիայի ժամին մենք շատ հետաքրքիր բաներ ենք պատրաստում և նկարում։ Մեր նկարները և պատրաստածները միշտ շատ լավ են ստացվում, որովհետև մենք սիրով ենք անում մեր գործը։ Ինչքա՜ն ուժ ունենք աշխատում ենք։ Տեխնոլոգիայի դասին կտորից ինչ ասես մենք կարող ենք սարքել։ Ես շա՜տ եմ սիրում տեխնոլոգիան

Շախմատ/սեղանի խաղեր 

Շախմատ և սեղանի խաղերը բոլորս շատ ենք սիրում, որովհետև դա շատ լավ ժամ է։ Մենք լավ ժամանակ ենք անցկացնում, հավես խաղեր ենք խաղում։

Իմ ընտրությամբ գործունեությունը

Իմ ընտրությամբ գործը տեխնոլոգիան է։ Ես գնում եմ իմ ընտրությամբ գործին երկուշաբթի և չորեկշաբթի։ Իմ ընտրությամբ գործի տեղը գտնվում է ընկեր Անուշի դասարանում։ Ես որոշել եմ գնալ տեխնոլոգիային, որովհետև ուզում եմ նկարչուհի դառնալ։ Մենք տեխնալոգիային լավ բաններ ենք նկարում։ Շատ եմ սիրում իմ ընտրությունը։

Ամենաամսյա ֆլեշմոբեր 

Ես շատ եմ սիրում մասնակցել ֆլեշմոբներին, հատկապես մայրենիի և ռուսերենի ֆլեշմոբներին։ Ֆլեշմոբում մենք առաջինը գրում ենք անունը, ազգանունը, էլէկտորանյին հասցեն, հետո պատասխանում ենք բոլոր հարցերին և ուղարկում ենք պատասխանը։ Ռուսերենի ֆլեշմոբը ինքնուրույն եմ անում։ Մայրենիի ու մաթեմատիկայի ֆլեշմոբերը մայրիկիս հետ եմ անում։ Անգլերենի ֆլեշմոբը քույրիկիս հետ եմ անում։

Իմ բարեմաղթանքը բլոգիս ընթերցողներին

Ես ուզում եմ, որ բոլոր ընթերցողները իմանան իմ մասին։ Մեր դասարանի երեխանների բլոգները հրաշալի են։ Ուզում եմ, որ մնացած բոլոր դպրոցների երեխաններն էլ բլոգավարություն սովորեն, քանի որ այն օգնում է ամաչկոտ չլինել։ Թող առողջ լինեն իմ բոլոր ընթերցողները և ունենան մեր պես հրաշալի բլոգ։

Անգլերեն 

English Report 

My name is Tsoghik.  

I am nine. 

 I am a schoolgirl. 

 This year I have learnt many new things.  

I can speak about seasons. 

I know months, days of week. 

I can count from one to one thousand. 

I can describe me, my friend, my family and my house. 

I know two tense forms: Present Simple and Present Continuous. 

Ռւսերեն 

Отчет по русскому языку 

Я Цохик, мне 9 лет. Я учусь в 3 классе. У меня есть лучшие подруги Арпи, Адриана, Эмили, Вард, Алисик, Мария, Арев. В этом учебном году я научилась кататься на двухколесном велосипеде, познакомилась с новыми друзьями, научилась делать разные проекты. Я прочитала за этот год много текстов <<Сказка про Воробья Воробеича и Ерша Ершовича>>, <<Доктор Айболит>>, <<Муха Цокотуха>>, <<Веселый денек>>, <<Осеняя елочка>>, <<Мойдодыр>>, <<Телефон>> и другие. Мне понравились <<Сказка про Воробья Воробеича и Ерша Ершовича>>, <<Мойдодыр>> и <<Телефон>>. Мы делали театральную постановку и разные поделочные проекты. Мне понравилось все, что мы делали, особенно <<Доктор Айболит>>. Это была моя первая роль в спектакле и она мне очень понравилась. Я пока не знаю над чем хочу поработать в новом учебном году. С удовольствием сделаю заданное. 

Իմ ամառը

Ես իմ ամառը անցկացնելու եմ ծովում, դուք կհարցնեք ո՞ր ծուվում։ Ես էլ ձեզ պատասխանեմ, Եգիպտոսում։ Ամեն ամառ մենք մեկնում ենք եգիպտոս։ Շատ եմ սիրում ամառը, որովհետև գնում եմ Եգիպտոս։