Ապրիլ Ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։

    Իհարկե։
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։

Ունեմ բացթողումներ։
Մաթեմատիկա

  • Մասնակցե՞լ ես «Գունային խաղեր» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

Մասնակցել եմ՝ Գունային խաղեր

Չեմ մասնակցել։

  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։

Այո կատարել եմ՝ Թեսթ 4, Թեսթ 3, Թեսթ 2, Թեսթ 1։

  • Մասնակցե՞լ ես  ապրիլ   ամսվա մաթեմատիկական  ֆլեշմոբին։

Այո։

  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։

Առաջին և երկրորդ։

  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

    Մայրիկիս, հայրիկիս և տատիկիս հետ։

Մրգային դպրոցը

Կար-չկար, մի հրաշալի դպրոց կար։
Այդ դպրոցը կառուցված էր միայն մրգից՝ պատերը, պահարանները, աթոռները, սեղանները։ Լավ էր, որ գոնե գրքերը, մատիտները, գրիչները, բոլոր դպրոցական պարագանները, ուսուցիչները և սովորողները մրգից չէին։ Մի օր դպրոցականները եկան իրենց հրաշալի դպրոցը, դասի սկզբին դեռ ահագի՜ն ժամանակ կար։ Նրանք այդ օրը ինչպես միշտ սկսեցին սեղանների և աթոռների ոտքերը գողանալ և ուտել։ Սակայն բոլոր երեխանները չէին ուտում մրգերը, որովհետև ավելի շատ պաղպաղակե դղյակի ոտքերն էին սիրում։ Երբ դասի սկսելու ժամանակին քիչ էր մնում, ուտիչները թղթից պատրաստում էին մրգեր, որ դնեն իրենց կերած տեղը։ Երբ դասը սկսվում էր, դասատուները պատմում էին մրգերի մասին, սովորեցնում էին մրգերից դիզայն անել, նկարում էին դրանք, փորձեր անել մրգերի հետ, աճեցնել դրանց ծառերը և այլն։ Երկա՜ր տարիններ հետո սովորողները կերել էին ամբողջ դպրոցի մրգերը, իսկ դպրոցից մնացել էին միայն թղթեր։ Իհարկե այդ դպրոցի տնօրենը նկատել էր դա և փակել էր հրաշալի դպրոցը։ Նա նոր մրգեր էր աճեցրել և դրել նախկինների տեղը։ Իսկ այդ դպրոցը հիմա գտնվում է թանգարանում և ամեն օր հյուրերը ուրիշ երկներից կամ գյուղերից նկարում էն այդ դպրոցը և ուսումնասիրում։

«Պաղպաղակե դղյակը»

Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի  մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ  ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
— Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:

-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:

Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:

Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:

Այդ օրվանից  երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.

-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:
 

Առաջադրանքներ

1 Հեքիաթից դուրս գրիր <<ամենահամեղ>> նախադասությունները։

Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից:

Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր:

2 Ծանոթ համակարգչային ծրագրով նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

3 Ըստ հեքիաթի մանրամասն նկարագի՛ր Բոլոնիա քաղաքը՝ նրա փողոցները, դպրոցները, կրկեսը։

Այն սովորական քաղաք չէր այն ուներ քաղցր լիճ, պաղպաղակե դղյակ և այլ համեղ բաներ։

4 Որտե՞ղ է գտնվում Բոլոնիա քաղաքը։ Համացանցից մի քանի կարևոր տեղեկություն հայաթայթիր, քարտեզի վրա գտի՛ր այն:

Բոլոնյա քաղաք Իտալիայի հյուսիսում, Էմիլիա Ռոմանիա մարզի Բոլոնիա գավառում։ Գավառի վարչական կենտրոնն է, Եվրոպայի հնագույն համալսարանական կենտրոններից մեկը։ Բնակչությունը՝ 374 հազար մարդ (2004)։ Գտնվում է Պո գետի ավազանում, Ռենո և Սավենա գետերի միջև։ Քաղաքի մակերեսը՝ 140 կմ² է։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 54-300 մ է։

5 Համեմատի՛ր երևակայական ու իրական քաղաքները։ Ինչո՞վ են նման, տարբեր։

Իսկական Բոլոնիա քաղաքում պաղպաղակե դղյակը չկա, իսկ երևակայականում կա։

6 Կարո՞ղ ես քեզ հետ պատահած մի անհավանական պաատմություն պատմել։ Եթե դժվար է հիշել, փորձիր հորինել։

Մի օր ես արթնացել էի և որոշել պատուհանից տենալ աշխարհը։ Նայում եմ և զարմանում․․․ Կենդանիները քայլում էին մարդկանց պես և խոսում, իսկ մարդիկ հակառակը՝ չորս վոտքի վրա էին քայլում և կենդանիների ձայն հանում։ Ես սարսափելի ձևով էի զարմացել, որոշում եմ գնալ լվացվելու և ավելի շա՜տ զարմացա, իմ ատամի խոզանակը պարում էր և երգում
— Վա՜յ, այս ինչ լավ կյանք է, վա՜յ այս ինչ մաքո՜ւր եմ ես։
Ես տրորեցի իմ աչքերը զարմանքից, բայց խոզանակը մինչև հիմա պարում էր և երգում։ Մտածում էի, որ շորերիս հետ բան չի պատահի և գնացի հագնվելու, բա՜յց իմ մտքերը սխալ էին։ Իմ շորերը թռչում էին։ Չէի պատքերացնում թե ոնց էի հագնվելու։ Այդ պահին լսել էի ինչ-որ մեկի ձայնը և գնացի այդ ձայնի հետևից։ Գնացի և տեսա, որ իմ կատուն է կանչում և ասում․

—Բարև՛, ի՜նչ զարմանալի ես դու, երկու ոտքի վրա ես քայլում ու չես հաչում կամ մլավում։
Ես բան չհասկացա և զարմացած հարցրիմ իմ կատվին․

—Բարի լո՛ւյս, իմ սիրելի կատու, կարո՞ղ ես ասել թե ինչ է այստեղ կատարվում։

—Լավ, կասեմ․ Ուրեմն․․․
Կատուն ուզում էր ասել ինձ ամեն ինչը, բայց այդ պահին լսվեց իմ մայրիկի ձայնը․

— Ցողի՛կ, Ցողի՛կ, արթնացի՜ր, դպրոցից կուշանաս։

Ես արթնացա, տրորեցի աչքերս և տեսա, որ կատուս մահճակալիս կողքին հանգիստ նստած իր երեսն է լվանում․․․

7 Հորինի՛ր նմանատիպ մի հեքիաթ << Մրգային դպրոցը>> կամ <<Պիցցա խաղահրապարակը>> վերնագրով։

Մրգային դպրոցը

8 Նկարի՛ր քո հորինած հեքիաթը կամ նրա հերոսներից մեկին։

Գունային խաղեր


Տուփում կան 8 կարմիր, 11 կանաչ և 6 դեղին փոքրիկ գնդիկներ։
ա) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ է։
15

բ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։
20

գ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կարմիր է։

18

դ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանց մեջ կլինեն բոլոր գույնի գնդիկներից ։

20

ե) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի նրանցից երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի,
12

զ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի երեքը հատկապես լինեն տարբեր գույնի։
11+8+1=20

է) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ ունենանք գոնե երկու միագույն գնդակներ։

3+1=4

Արկղում կան 5 կարմիր, 7 կապույտ և 3 կանաչ փոքրիկ գնդիկներ։

Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի նրանցից․

ա)երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի,
7+1=8

բ)երեքը հատկապես լինեն տարբեր գույնի,
7+5+1=13

Տուփում կա 7 կարմիր, 10 կանաչ և 5 կապույտ փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու՝ տուփից ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել՝ համոզված լինելու համար, որ վերցրածների մեջ կլինեն բոլոր գույնի գնդիկներից։
10+7+1=18

Տուփում կա 6 դեղին, 11 կանաչ, և 8 կարմիր փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի կարմիր։
11+6+1=18

Տուփում կա 9 կանաչ, 7 կապույտ և 6 դեղին փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կապույտ գնդիկ է հանվել։
9+6+1=16

Տուփում կա 11 կանաչ, 6 սև և 8 կարմիր փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կանաչ գնդիկ է հանվել։
6+8+1=15

Տուփում կան 6 սև, 8 կարմիր և 7 կապույտ փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 սև գնդիկ է հանվել։
8+7+1=16

Տուփում կան 6 սև, 8 կարմիր և 5 դեղին փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կարմիր գնդիկ է հանվել։
6+5+1=12

Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի գնդիկներ։
7+4+1=12

Տուփում կա 10 կանաչ, 6 դեղին և 4 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
10+4+1=15

Արկղում կան երեք գույնի գնդիկներ։ Առանց նայելու
ամենաքիչը քանի՞ գնդիկ վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ կունենանք գոնե երկու միագույն գնդակներ։

4

Весёлый человек /25-28 апреля/

Крутыми тропинками в горы,

Вдоль быстрых и медленных рек,

Минуя большие озёра,

Весёлый шагал человек.

Четырнадцать лет ему было,

И нёс он дорожный мешок,

А в нём полотенце и мыло

И белый зубной порошок. <…>

Он слышал и зверя, и птицу,

В колючие лазил кусты.

Он трогал руками пшеницу,

Чудесные нюхал цветы. <…>

А чтобы ещё интересней

И легче, казалось, идти,

Он пел, и весёлая песня

Ему помогала в пути.

  1. Напиши, о чем это стихотворении, своими словами.

Это стихотворение о человеке который гулял по тропинке. У него с собой был дорожный мешок где он хронил мыло, полотенце и зубной порошок. И пел он по пути песню.

  1. Выпиши из стихотворения слова, которые отвечают на вопросы: Какой? Какая? Какое? Придумай предложения с этими словами.

какой- белый, зубной, веселый,
какая- веселая
какие- колючие, большие
Белый медведь впал в спячку.
Веселая девочка гуляет.
Я увидела большие цветы.

Вопрос: какой?

Окончания: -ой, -ый, -ий

Примеры: большой слон, сильный муравей, весенний день

Вопрос: какая?

Окончания: -ая, — яя

Примеры: большая рыба, сильная тигрица, весенняя песенка

Вопрос: какое?

Окончания: -ое, -ее

Примеры: большое поле, сильное животное, весеннее озеро

Составь словосочетания с этими словами:

Хорошая, светлый, весеннее, радостный, незабываемый, весёлая, яркий.

Хорошая погода, светлый день, весеннее настроение, радостный друг, незабываемый момент жизни, весёлая собака, яркий цвет.

Վեդի (գետի) մասին

Վեդի (գետ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Վեդի գետն Հայաստանի Արարատի մարզում՝  Արաքսի ձախակողմյան վտակն է։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի ծայր հարավում ընկած Մանկունք լեռնագագաթի հարավարևելյան լանջերի՝ մոտ 2700 մ բարձրություններից։ Վեդիի երկարությունը 58 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը 633 կմ, որի մի մասը մտնում է Խոսրովի անտառ արգելոցի մեջ։ Ջուրը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Սակավաջուր տարիներին ու ոռոգման շրջանում գետը հաճախ Արաքսին չի հասնում։

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարդալ ավելին

Թեսթ 4

Մարկ Տվեն
Թոմ  Սոյերի արկածները

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դժբախտ
շաբաթվա
փորձել
համբերություն


2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
    ա/ դժբախտ              ___բախտավոր___________
    բ/ ատելի                   ___սիրելի____________
   գ/ հիվանդ                 ___առողջ_____________
   դ/անհետանալ         ____հայտնվել____________

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը: 

     ա/ աստիճանաբար
     բ/   կարգին
     գ/ ավելի ուշ
     դ/շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը. 

ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ վերմակ-ածական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
  Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը 
դ/ իր

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:

Պատմողական
Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց:

Բացականչական

– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական

9.Վերնագրի´ր տեքստը:

Թոմին Որոշել է Հիվանդանալ


 10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:   

  Լրացրո՛ւ  դրանք:

11.Գրի´ր  մեկ բառով.
ա/ մոր քույրը                  ____մորաքույրը_________

բ/ միտք անել                  ____մտածել_________
գ/ ման գալ                      ____զբոսնել__________

դ/ որոշում կայացնել  _____որոշել_________

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:

   Նա նրան դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Նշել եմ մանուշակագույնով։

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Ինքը ուզում էր հիվանդ լինել, որովհետև այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ:

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

Արտաշես և Սաթենիկ

Հայկի սերունդներից Արտաշեսն էր թագավորում Հայաստանում: Զորավոր էր նա իր նախնիների պես, և Վահագն աստվածն էր վիշապաքաղ  հովանավորում նրան: Այդ ժամանակ էլ Հայաստանի վրա հարձակվեցին հարևան Ալանաց երկրի զորքերը, ովքեր գրավել էին Վրաստանի մեծ մասը/Վրաց աշխարհ/ ու շարժվում էին դեպի հարավ:

Թշնամու դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Հայոց և ալանների զորքերի կռվի  ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա,խոստանում է որ դրանից հետո ալանները այլևս չեն հարձակվի Հայոց աշխարհի վրա։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ բլրի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին, որ բաց թողնի իր եղբորը, որպեսզի հավերժական թշնամանք չլինի այս ազգերի միջև ու արյուն չթափվի:

Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ արքայադստերը, սիրահարվում է և ցանկություն է ունենում ամուսնանալ նրա հետ: Իր դայակին ասում է, որ շատ լավ կլինի եթե ամուսնանա Սաթենիկի , համ էլ երկու երկրները կբարիշեն:

Մարդիկ են ուղարկում Ալլաների թագավորի մոտ, որ կնության առնեն աղջկան, բայց թագավորը մերժում է, ասելով, որ Արտաշեսը չունի այն բյուրավոր գանձերը, որ իր աղջկա դիմաց կարողանա տալ: Այդ ժամանակ էլ Արտաշեսը իր ձին հեծում է ու պարանը գցելով Սաթնիկի մեջքից, փախցնում է նրան ու բերում Հայող աշխարհ:

 Մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում՝ մարգարիտներ են գլխին թափում։

Բոլոր հայոց և ալանաց քաջերն էին հավաքված այնտեղ մենամարտում երգով ու պարով: Ալանաց թագավորն ու պատանի թագաժառանգը ժպտում էին երջանիկ:
Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ զավակներ: