Ճամփորդություն Դեպի Ջրվեժ

Շաբաթ օրը մենք ճամփորդել ենք դեպի Ջրվեժ։ Այնտեղ մենք լսել էինք մեծ երաշտահավի և սև կեռնեխի ձայները։ Թռչուններից մենք տեսել ենք խատաբղետ փայտփոր, գեղգղիկի և ճնճղաճուռակ։ Թռչուններից բացի մենք նաև տեսել ենք գորտ։ Այնտեղ նաև տեսել էինք սիրուն շունիկմներ, մենք իրենց հետ խաղացել էինք և լավ ժամանակ էինք անցկացրել։

Դասընթաց 6

Գյուղական
Ծիծեռնակների
Մասին

Այսօրվա 6-րդ դասընթացը գյուղական ծիծեռնակների մասին էր։ Նրանք ունեն սպիտակ մարմին, նարնջագույն կոկորդ և մկրատաձև պոչ։ Նրանց քաշը 16-22 գրամ է, իսկ թեւերի բացվածքը՝ 33-34 սմ։

Հոպհոպների
մասին

Գոյություն ունի հոպհոպի 3 տեսակ, իսկ Հայաստանում հանդիպում է միայն 1 տեսակ։ Նրանց կտուցը երկար է և ծուռ, որպեսզի կարողանան միջատներին դուրս հանել հողից։ Բացի այդ, նրանց ձագերը ծնվում են անհամաչափ։

Դասընթաց 5

Մեղվակների մասին

Մեր հինգերորդ դասընթացը մեղվակերների մասին էր: Մեղվակերները ունեն կարմիր աչքեր և գունավոր մարմին։ Դրանցից միայն մեկ տեսակ գոյություն ունի։ Մեղվակերներ Մարմնի երկարությունը 27-29 սմ, թեւերի բացվածքը՝ 44-49 սմ, քաշը՝ 41-68 գ. Սնվում են մեղուներով, սակայն մեղուների անհետացումը կանխելու համար ուտում են հիվանդ ու թույլ մեղուներին։

Հայրենագիտության Երրորդ Ուսումնական Շրջանի Հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս հայրենագիտության բաժին։ Տեղադրի՛ր բլոգիդ հայրենագիտության բաժնի հղումը։

Ունեմ։
Հղումը՝ Հայերենագիտություն

  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ հայրենագիտության բաժնում տեղադրել ես առաջանդրանքները և նախագծերը։

Ունեմ շատ բացթողումներ։

  • Տեղադրի՛ր հայրենագիտության փետրվար ամսվա կատարած առաջադրանքների հղումները։

Քարտեզ. քարտեզագրում
Հրազդանից Կապան
Երևանից մինչև Գյումրի
Տեառնընդառաջ
Քարտեզ
Բարեկենդանի ծես || Առաջանդրանքներ
Բարեկենդանի ծես
Սուրբ Սարգիս
Ուսումնական Ձմեռ, ամանորյա աշխատանք հայրենագիտությունից
Անհատական ուսումնական պլան || 3-րդ ուսումնական շրջան

  • Տեղադրի՛ր հայրենագիտության մարտ ամսվա կատարած առաջադրանքների հղումները։

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ
Երևանից Խոր Վիրապ
Խոր Վիրապ
Արարատի մարզ
Քարտեզագրություն ամփոփում

  • Տեղադրի՛ր հայրենագիտության ապրիլ ամսվա կատարած առաջադրանքների հղումները։

«Սասնա Ծռեր»
Գյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցի
Դասընթաց 1
Դասընթաց 3
Արուճի Սուրբ Գրիգոր Եկեղեցու Մասին
Ուսումնական Գարուն Նախագիծ
Սուրբ Հարության տոնը մեր տանը
Կոմիտասի անվան զբոսայգի

  • Տեղադրի՛ր հայրենագիտության մայիս ամսվա կատարած առաջադրանքների հղումները։

Դեռ չունեմ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

«Սասնա Ծռեր»

Էպոսը հունարեն բառ է, նշանակում է խոսք, ասք, պատմություն։ Այն վիպական բանահյուսության տեսակ է, որը կազմված է վիպական, ավանդություններից ու զրույցներից։ Աշխարհի մյուս ժողովուրդների նման հայ ժողովուրդն էլ ունի իր էպոսը ՝ հերոսավեպը, որը գլխավոր հերոսի անունով կոչվում է «Սասունցի Դավիթ»։ Հայ ժողովրդի ավանդության մեջ էպոսն ունի մի քանի անուն։ Այն առաջին հերթին կոչվում է «Սասնա ծռեր»։

«Սասունցի Դավիթ» էպեսը բաղկացած է չորս ճյուղերից ՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։ Էպոսի նշված ճյուղերը չորս սերունդների ամբողջական պատմություն են։ Այն սկսվում է ծագումից, Սասունի հիմնադրումից և ավարտվում տոհմի վերջին ներկայացուցիչ ՝ անմահ Մհերի ՝ ժայռի մեջ փակվելով։ Էպոսում ներկայացված են 8-րդ դարի դեպքեր(900ական թվականներ, այդ ժամանակ Հայաստանում իշխում էր Բագրատունի արքայատոհմը), երբ հայ ժողովուրդը պայքարել է արաբների դեմ: Ժողովուրդը հերոսներին ստեղծել, նրանց մեջ տեսնելով հաղթանակ, պաշտպանություն:

«Ծուռ» բառը հայերենում ունի մի քանի նշանակություն՝  խենթ, խելահեղ, քաջ, ազնիվ-միամիտ: Սա հիմնական բառն է, որը ընդհանուր է էպոսի հերոսներից բոլորի համար: Այս բառը գործածված է իսկական սիրով ու փաղաքշանքով, որովհետև այդ բառի մեջ էր հային բնորոշ ազնվությունն ու բացսիրտ լինելը: Էպոսի հերոսները տարբերվում են իրարից, նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ հատկություններ, սակայն նրանց ընդհանուր գիծը՝ քաջությունն է, խաղաղությունը, մանկական ազնիվ բնավորությունը: Նրանք առասպելական հերոսներ են՝ սովորական մարդուց շատ ավելի հաղթանդամ, հսկա, օժտված են գերբնական ուժով, փառասեր չեն, չեն ուզում իշխանություն, հասարակ մարդկային հոգի ունեն, միշտ պատրաստ են օգնության:

Կարդալ Ավելին

Գյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցի

Սուրբ Յոթ Վերք - Վիքիպեդիա

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է: Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք: 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում:

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։

Դասընթաց 1

Բուերի մասին

Առաջին դասընթացը մեզ մոտ եղել է Բույերի մասին։ Նրանց տեսակների քանակը ավելի քան 200-է, իսկ Հայաստանում տեղի է ունենում 7 տեսակ։ Մեր դասընթացից ես շատ բան եմ իմացել։ Օրինակ՝ որ այդ հետաքրքիր թռչունները ամբողջությամբ անձայն են թռչում, իրենց աչքերի վրա կա պաշտպանող շերտ, բայց ցավոք սրտի ես մոռացել եմ պաշտպանող շերտի անունը։ Այդ շերտը կա գրեթե բոլոր թռչունների աչքերում, բացառությամբ բուերի։ Նաև ես իմցաել եմ, որ բուերը կարող են պտտել նրանց գլուխը 270º։ Բուերի մասին ծիծաղելի փաստ կա, որ նրանց ականջները գտնվում էն տարբեր տեղերում, այսինքն՝ մեկ ականջը բարձր է գտնվում, մյուսը ցածր։
Տեսանյութ՝

Դասընթաց 3

Woodpecker bird sounds – Հավելվածներ Google Play-ում

Փայտփորիկների

մասին

Մեր 3-րդ դասընթացը եղել է փայտփորիկների մասին։

Աշխարհում պատահում է 209 տեսակ, իսկ Հայաստանում՝ 7։ Դրանք են՝ սև փայտփորիկ, կանաչ փայտփորիկ, սպիտակամեջք փայտփորիկ, խայտաբղետ, միջին, սիրիական և վիզգցուկը։ Սև փայտփորիկը ապրում է անտառում, և այն համարվում է ամենաբարձր ձայն հանող փայտփորիկը։ Նրա տեսակը կա կարմիր գրքում, քանի որ ծառերը անտառներում կտրում էն։ Այդպես էլ նրանց տեսակը քչանում է։ Որպես նոր տեղեկություն, ես իմացել եմ, որ փայտփորիկները իրենց կտուցները խփում են ծառերին, որ սնունդ գտնեն։ Նաև նրանց բույնը տարբերվում է ուրիշ թռչուններից, այն կլոր է և փոքրիկ։
Տեսանյութ՝

Արուճի Սուրբ Գրիգոր Եկեղեցու Մասին

Արուճի տաճարը Ս.Գրիգոր եկեղեցի հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներիսց պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոք այժմ գրեթե անհետացել են։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան XIIIդ և այլ հուշարձանների ավերակներ։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ 

Ուսումնական Գարուն Նախագիծ

Սիրելի՛ սովորող, տեղեկություններ հավաքիր երևանյան պուրակների և զբոսայգիների մասին, որոնք կարող են լինել նաև ձեր բնակավայրի մոտակայքում։ Զբոսանք արդեն իսկ ձեր համար բացահայտած պուրակներում կամ զբոսայգիներում։

  • 1․ Ի՞նչ զբոսայգիներ կամ պուրակներ կան Երևան քաղաքում։

Երևանում կան շա՜տ զանազան զբոսայգիներ։ Կոմիտասի անվան զբոսայգուց սկսած՝ Նոր Արաբկիրով պրծնող։

  • Տեղեկություններ զբոսայգու կամ պուրակի անվան ծագման, գտնվելու վայրի մասին

Կոմիտասի անվան զբոսայգի

3․ Պատմի՛ր Սուրբ Հարության տոնի ձեր ընտանեկան ավանդույթի մասին այն շարադրել բլոգում, կցել օրվանից նկարներ, գրել՝ ձեզ համար ամենասիրելի պահը այդ տոնի ընթացքում:

Սուրբ Հարության տոնը մեր տանը