Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Հրեղեն — կրակ, չքնաղ

  1. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

  1. Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:

  1. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
Continue reading

Աշտարակ քաղաքի Եկղեցիները

Ծիրանավոր եկեղեցի

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին կառուցվել է 5-6-րդ դարում Ներսես II Բագրևանդցի Կաթողիկոսի հրամանով: Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ ուղղանկյուն հատակագծով և պայտաձև ապսիդով, որի երկու կողմերում գտնվում են ավանդատները: Դրսից եկեղեցին պաշտպանված է եղել երկու շարք պատերով, ինչը նշանակում է որ այն ծառայել է նաև որպես ամրոց, իսկ Ծիրանավորի մյուս անվանումը՝ Փոքաբերդ, դրա ապացույցն է: Ծիրանավորի արտաքին չափսերն են 12.6×25.3 մետր: Կենտրոնական նավի տանիքը հենվում է երեք զույգ T –ձև սյուների վրա, ինչը հատկանշական է այդ ժամանակաշրջանի հայկական ճարտարապետությանը: Ծիրանավոր եկեղեցու ծածկը փլուզվել է 1815 թվականին:

Ըստ հնուց եկող ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնախոր ձորը: Այս լուրն իմանալով, իրենց փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, իրեն ևս ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:

Continue reading

Արագածոտնի մարզ

Մարզի ընդհանուր նկարագիրը

Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի`   Արագածի միջև: Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը, մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը:

Բնական պայմանները և հարստությունները

Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են բոլոր վերընթաց լանդշաֆտային գոտիները: Շատ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Մարզի հիմնական ջրային զարկերակը Քասաղ գետն է`   Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը: Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին:

Continue reading

Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ

Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ

Հարցեր և առաջադրանքներ`

1. Որն է համարվում օրական և որը` տարեկան պտույտ։

Օրական պտույն — Օրական պտույտը այնն է՝ երբ երկիր մոլորակը իր շուրջով մի պտույտ է անում, և այդպես օրը փոխվում է։
Տարեկան պտույտ— տարեկան պտույտը՝ երբ երկիր մոլորակը պտույտ է անում արևի շուրջ, և այդպես լինում է մի տարի։

2. Ինչ է նշանակում ուղեծիր և ինչ տեսք ունի Երկրի ուղեծիրը։

Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր և նա ունի ձվածրի տեսք:

3. Նշեք տարվա գիշերահավասարի օրերը։

Սեպտեմբերի 23-ին, մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են։

4. Ինչպես կբացատրեք չորս տարին մեկ փետրվար ամսվա 29֊րդ օրվա ավելացումը և ինչպես են անվանում այդ տարին։

Քանի որ մեկ տարին 365օր 6ժ է և չորս տարին մեկ այդ վեցերը գումարվում և դառնում է 24ժ:

Родник

Это казалось чудом, – самый настоящий Родник с прохладной водой посреди жаркой пустыни. Жаркое солнце выжгло всё. И лишь в одном месте из-под земли бил Родник. Самые страшные засухи ничего не могли с ним поделать. Раз в несколько лет Дождь обязательно навещал Родник и пополнял его. Так и текла жизнь Родника: от дождя до дождя в непрерывной борьбе c пустыней.

Но однажды в его привычную жизнь вторглись люди, которые шли через пустыню большим караваном. Запасы воды у них давно кончились, и если бы не Родник, им пришлось бы умереть в этой пустыне. Родник видел, как плакали от радости женщины, когда поили своих измученных детей, как улыбались суровые мужчины, доверху наполняя походные фляги родниковой водой. Шли годы… Родник всё так же поил людей свежей водой, только вот люди стали другими. Нет, они все так же ценили прохладную воду Родника и говорили, что одного глотка этой волшебной воды хватит, чтобы восстановить силы. За это Родник был готов простить им то, что кое-кто из них швырял в него камни или плевал, перегнувшись через край колодца. Но таких было немного. Нашлись и те, кто не захотел уходить от него, они стали строить дома рядом с Родником. А потом люди придумали собирать дождевую воду в огромные железные баки. Теперь дождь только наполовину пополнял его подземные запасы. Всё остальное попадало в баки. Но люди продолжали ставить новые баки, и каждый следующий дождь дарил Роднику всё меньше и меньше воды.

Continue reading

Ինչպես կցանկանայի անցկացնել իմ Աշնանային արձակուրդը

Շուտով աշնանային արձակուրդներն են, և ես կցանկանայի արձակուրդս անցկացնել Եգիպտոսում։ Քանի որ դրսում ցուրտ է, իսկ մայրիկս չի սիրում ցուրտը, ես նրա հետ կգնայի հանգստանալու Եգիպտոս։ Ես չէի ցանկանա գնալ միայն Եգիպտոս, նաև Եղեգնաձոր և գյուղ այցելեի իմ տատիկներին։

Անձրև

Ամպը կախվել է ամպից, 
Ամպամած օր է. 
Վերը երկինք է մթին, 
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում, 
Ինչ-որ սարսուռ է… 
Ուշաթափվել է առուն, 
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել, 
Կարծես մրսում է, 
Ու՞մ և ինչու՞, չգիտե, 
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել, 
Փշաքաղվել է, — 
Քարայրի հոնքը ծռվել, 
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին… 
Ա՜խ, վիրավոր է, 
Արյունաքամ կլինի 
Ամպը ուր-որ է:

***

Ի՞նչ կատարվեց… Երկնքում 
Քանդուքարափ է: 
Ամպերը փուլ են գալիս, 
Տեղատարափ է:

Կապույտ մրրիկ է պայթել, 
Կապույտ մշուշ է… 
Ուռին ուզում է փախչել, 
Բայց արդեն ուշ է:

Continue reading

Ինքնաստուգում

Թեմա՝ Ուղղանկյան և քառակուսու պարագիծ ու մակերես. մաս 2

Առաջադրանքներ

Geogebra.classic երկրաչափական ծրագրի կիրառում: Գծեք համապատասխան գծագիրը և լուծեք առաջարկված խնդիրները։ Կարող եք կազմել ու առաջարկել նմանատիպ խնդիրներ։

1․Հաշվի՛ր 15 մմ, 14 մմ, 16 մմ և 17 մմ կողմերով քառանկյան
պարագիծը։

62 մմ

2․Հաշվի՛ր 3 դմ, 5 դմ, 8 դմ և 9 դմ կողմերով քառանկյան
պարագիծը։

25 դմ

3.Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 8 մ է։

8 + 8 + 8 + 8 = 32

8 x 8 = 64

4․Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 17սմ է։

17 x 2 = 34

5․Քառակուսու պարագիծը 44 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։

44 : 4 = 11

6․Քառակուսու պարագիծը 48 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու
մակերեսը։

48 : 4 = 12

12 x 12 = 144

Continue reading

ԼՈՒՍԻՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՐԲԱՆՅԱԿ: ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից : Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:\

Լուսինր սեփական լույս չունի: Մենք Լուսինը տեսնում ենք, որովհետե Արեգակի լույսն ընկնում է նրա վրա և անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջը պտույտի հետևանքով Լուսնի տեսանելի մասն անընդհատ փոփոխվում է և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետև սկսում է փոքրանալ: Այդ գործընթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ես մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասն սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետե ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Continue reading