Խոսե՛նք հայերեն

Դաժե – նույնիսկ

զաժիգալկա – կրակայրիչ

գրուպա – խումբ

գերբ – զինանշան

բոշկա – տակառ

բոքս – բռնցքամարտ

բալկոն – պատշգամբ

բալետ – թատերապար

բագաժնիկ – պահատեղ

բակտերիա – մանրէ

զակազ – պատվեր

լյուստրա – ջահ

Շրջված երազը

Մի օր ես արթնացա և տեսա պատուհանից, թե ինչ զարմանալի բան է կատարվում։ Կենդանիները երկու ոտքի վրա էին քայլում և խոսում, իսկ մարդիկ չորս ոտքի վրա էին քայլում ու կենդանու ձայն հանում։ Ես ուժեղ զարմացա և գնացի ատամ լվանալու և ո՜նց զարմացա․․․ Ատամի խոզանակը պարում էր և երգելով ասում․

-Վա՜յ, այս ինչ լավ կյանք է, վա՜յ այս ինչ մաքո՜ւր եմ ես։

Ես բան չհասկացա և տրորեցի իմ աչքերը, բայց չօգնեց, և ես որոշեցի գնալ իմ շորերը հագնելու ու տեսա, որ իմ շորերը թռչում էին։ Ես չէի պատկերացնում, թե ոնց եմ հագնվելու և լսեցի ինչ-որ մեկի ձայնը և որոշեցի գնալ այդ ձայնի հետևից։ Տեսա, որ ինձ իմ կատուն է կանչում և ասում․

-Բարև, ինչ զարմանալի ես դու, երկու ոտքի վրա ես քայլում և չէս հաչում կամ մլավում։

Ես բան չէի հասկանում և հարցրեցի իմ կատվին․

– Ողջույն, իմ սիրելի կատու, կարո՞ղ ես ինձ ասել, թե ի՞նչ է այստեղ կատարվում։

– Լավ, կասեմ ա-․․․

Կատուն ուզում էր ասել բայց ինձ իմ մայրիկը սկսել էր արթնացնել։

– Ցողի՛կ, Ցողի՛կ, արթնացիր դպրոցից կուշանաս։

Ես արթնացա և հասկացա, որ այդ ամենը երազն էր։

Ինչու պետք չէ մոլորակը կեղտոտել

Մոլորակը պետք չի կեղտոտել, որ մենք ապրենք հանգիստ մաքուր մոլորակում, մաքուր օդ շնչենք։ Աղբը սորտավորելը շատ կարևոր բան է, օրինակ պլաստիկից մենք կարող ենք շատ բաներ սարքել, օրինակ հագուստի դիտալներ։ Ուտելիքի մնացորդներից կարելիե պարարտանյութ պատրաստել։ Թղթից մենք կարող ենք շատ-շատ նոր թղթյա իրեր ստանալ։ Ապակուց կարելի է շատ բաներ սարքել, օրինակ պատուհան կամ ծաղկաման, նոր շշեր։

Հիշողություն

16.03.22թ. 

Ղազարոս Աղայան 

Ծիծեռնակը բույն էր շինում,  
Ե՛վ շինում էր , և՛ երգում,  
Ամեն մի շյուղ կպցնելիս՝  
Առաջվա բույնն էր հիշում:  

Մեկ անգամ էր նա բույն շինել  
Եվ շատ անգամ կարկատել,  
Բայց այս անգամ վերադարձին  
Բույնն ավերակ էր գտել:  

Այժմ նորից բույն էր շինում,  
Ե՛վ շինում էր , և՛ երգում,  
Ամեն մի շյուղ կպցնելիս՝  
Առաջվա բույնն էր հիշում:  

Նա հիշում էր անցած տարին  
Իր սնուցած ձագերին,  
Որոնց ճամփին հափշտակեց  
Արյունարբու թշնամին:  

Բայց նա կրկին բույն էր շինում,  
Ե՛վ շինում էր , և՛ երգում,  
Ամեն մի շյուղ կպցնելիս՝  
Առաջվա բույնն էր հիշում: 

Հարցեր և առաջադրանքներ 

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:  

             Ծիծեռնակն իր բույնն էր շինում և երգում էր նա նաև հիշում էր իր ձագերին։ 

  1. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:  

            Աշխատասեր էր և թախծոտ։ 

  1. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:  

               Ծիծեռնակի հիշողությունը  

Այժմ նորից բույն էր շինում,  
Ե՛վ շինում էր , և՛ երգում,  
Ամեն մի շյուղ կպցնելիս՝  
Առաջվա բույնն էր հիշում:  

  1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:  

            Շինել – կառուցել 

            Ավերակ – քարուքանդ  

            Սնուցել – սնել  

            Կրկին – նորից 

            Արյունարբու – գիշատիչ, արյուն խմող  

  1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ)  բառեր գրի՛ր: 

Օրինակ՝ կպցնել-ամրացնել 

            Շինում – սարքում, ծեփում 

            Կպցնելիս – ամրացնել 

            Ավերակ – քարուքանդ 

            Սնուցած – կերակրած 

Հափշտակեց – գողանալ 

Կրրկին – նորից 

  1.  
Ի՞նչ Ի՞նչ էր անում 
Ծիծեռնակ Շինել 
բույն երգել 
շյուղ հիշել 
ճամփա կարկատել 
 գտնել 
  1. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել: 

Երջանիկ ծիծեռնակը 

Կար- չկար մի գեղեցիկ ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում բույն շինել: Մի անգամ նա որոշեց ուտելիք գտնել և ինքը գտավ մի մեծ աման ուտելիք։ Նա շատ երջանիկ ծիծեռնակ եղավ։ 

Գեղեցիկ բանաստեղծությունները նվիրված մայրիկներին

Նվեր մայրիկիս
Ձյունո՛տ դաշտեր, ի՞նչ կտաք ինձ՝Նվեր տանեմ իմ մայրիկին։-Մեր առաջին ձնծաղիկը։
Իսկ դուք ինչո՞վ կուրախացնենք,Ծիծեռնակնե՛ր հեռվից եկող։-Մեր առաջին գարնան երգով ։
Դու ի՞նչ կտաս, բարի՛ արև։-Իմ առաջին տաք շողերը։-Իսկ ես,-ասաց խնձորենին,-Իմ առաջին բողբոջները։
Առնեմ գրկեմ ծառի բողբոջ,Արևի շող, ծաղիկ ու երգ,Ու դրանց հետ՝ շատ-շատ համբույրԻմ մայրիկին տանեմ նվեր։
Իգնատ Մամյան

Կենդանիների վեճը

Ղազարոս Աղայան

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

– Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:

– Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:

– Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:

Լծում – լուծը հագցնել

Սայլին – անվավոր հարմարանք բեռ տեղափոխելու համար

Խպշտում – ուտում, խժռում

Խնոցի – երկարավուն անոթ կաթ հարելու համար

  • Ինչպիսի՞ն էր կենդանիների տերը։

Բարի, մեծահոգի, բոլորին սիրող

  • Առանձնացրո՛ւ տիրոջ խոսքը: Համամի՞տ ես նրա հետ:

Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց։       Այո, համամիտն եմ նրա հետ։

  • Ո՞ր հերոսին հավանեցիր, ինչո՞ւ:

Ես հավանեցի Տերին, որովհոտև նա շատ բարի է, հոգատար և մեծահոգի։

  • Կենդանիներից որևէ մեկի մասին 5-10 փաստ առանձնացրո՛ւ և հրապարակի՛ր բլոգումդ:

https://abrahamyant1.edublogs.org/

Ծիծեռնակին

Աթաբեկ Խնկոյան

Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ – մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:

Ծիծեռնակը թռչում է ծովի վրայով և նրա հետ գարնան շունչ է բերում։

  • Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:

Ծիծեռնակը  սեևուկ-մևուկ աչքեր ունի, մկրատաձև պոչիկ ունի, և նա գարնան է բերում

  • Ինչպես ես հասկանում.

Դու կապուտակ ծովով արի – կապույտ ծովի վրայով թռ

Գարնան շնչով կանչով արի – գարունի շունչը բեր քեզ հետ

  • Հորինի՛ր.

«Գարուն բերող ծիծեռնակը»

Կա չկա մի ծիծեռնակ թիթեռ կա։ Այդ ծիծեռը մարդկանց կարծիքով գարուն էր բերում։ Երբ ծիծեռը գալիս էր, նա իսկականից գարուն էր բերում։ Ամեն մեկը երբ տեսնում էր ծիծեռնակին ասում էր․ Ախ այդ ի՜նչ լավ գարնան հոտ է՜, և իրականում այն ծիծեռնակը  բերում էր գարունը։

Եզի մասին (6 փաստ)

1. տավարի, երկու տարեկանից մեծ, արուն։

2. Օգտագործվում է որպես բանող և մսատու կենդանի։

3. Հայկական մատենագիտական շատ աղբյուրներում «Եզ» տերմինը օգտագործվում է նաև որպես տավարի հոմանիշ։

4. Մինչև գյուղատնտեսության մեքենայացումը եզ աշխատեցնում էին երկրագործության մեջ՝ վարելու, կալսելու, բեռներ տեղափոխելու նպատակով (օրինակ, միջնադարյան Հայաստանում վեցկին՝ երկաթե ծանր գութանին, լծում էին երեք զույգ եզ)։

5.  Հեթանոս հայերի համար եզը պաշտամունքի առարկա էր։

6. Փաստերը վկայում են, որ հայերի տնտեսության համար եզը ունեցել է բացառիկ նշանակություն։