Ես կախիչն եմ

Բարև՛ ես Արևմտյան դպրոցի կախիչն եմ։ Ես արդեն չէմ դիմանում այս սովորողներին, իմ վրա բաճկոն կախելու տեղը, խեղճ աթոռների վրա էն շպրտում։ Ինչքան դասատուները ասեն-չասեն, այդ երեխեքը իմ վրա շոր չէն կախում։
Ամեն աշխատանքային օր ես աշակերտների հետևը պատին կպծ իրենց եմ նայում։
Մեկը դաս է անում, մեկը խաղ է խաղում, մեկն էլ պարապ նստած է։ Բայց ինձ թվում է, որ ամենա պարապ արարածը դասարանում ես եմ։

Եւ այդպես ապրում եմ ես իմ պատին կպած դժբաղտ կյանքը։

Գարնանամուտ

Հովհաննես Շիրազ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
— Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Առաջադրանքներ

Գեղեցիկ ընթերցի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր ծաղիկների անվանումները և դիտարկի՛ր, ինչպե՞ս են գրվում։

շուշան, Մանուշակ, վարդ,

Բացատրի՛ր հետևյալ բառերը։

խայտալ- Թռչկոտալ

ձյունաթույր- Սպիտակ, ճերմակ

նորաբույր-  թարմ բուրմունք ունեցող

հոգեթով-  թովող հմայող, հոգեգրավ

Բացատրի՛ր արտահայտությունները և գործածի՛ր դրանք նախադասություններում։

զմրուխտ հեքիաթ – կանաչ հեքիաթ

հոգնած աչքեր – փակվող աչքեր

ձյունաթույր շուշաններ, – սպիտակ շուշաններ

նորաբույր գարուն – նոր բույրով գարուն

Բնութագրի՛ր ստեղծագործության հերոսին։

Բանաստեղծության հերոսը շատ ուրախեր և բարի, նա ուրախացնում էր մարդկանց։

Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Ինձ այս հատվածը դուր է գալիս, քանի որ բանաստեղծության հերոսը ճամփորդում է և պատմում աշխարհի մասին։

Մայրենի 01․04․2024

379. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:
            Հեռանալիս ինքն իրեն ասաց.
            — Ոչի՛նչ, դեռ խակ է:
            Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը             դնում են պայմանների վրա: Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով             խաղողի վազ տեսավ: Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Աղվեսի ծուլությունը

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով  խաղողի վազ տեսավ:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:
Հեռանալիս ինքն իրեն ասաց.
— Ոչի՛նչ, դեռ խակ է:
Որոշ մարդիկ էլ այդպիսին են:
Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը դնում են պայմանների վրա:

380. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:

 Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին             գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր       ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող    անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատասխանեց.
            — Ո՜ւզ, ո՜ւզ:
            Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը     բերանին, եկավ մոտն ու ասաց.
            — Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
            Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում:
Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում:
Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
— Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
Ուղտը պատասխանեց.
— Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն:
Հետո շունն ու եզը հերթով եկան:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
           

381. Տրված նախադասություններից հնարավո՞ր է տեքստ ստանալ: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Գարուն է. ծեր այգին մատղաշ սաղարթով է ծածկվել:

            Քաղաքի կողմից մութ մի ամպ էր լողում:

Անսխալ գիտելիքը մարդուն օգնում է, որ ճիշտ ապրի:

Նրա ցանկությունն անմիջապես կատարվեց:

Վախը կարելի է հաղթահարել:

Դուք իմ բարեկամներն եք, և բոլորդ այդ օրը իմ հյուրն եք լինելու:

Ոչ, քանի որ նախադասությունները տարբեր իրավիճակներ են ներկայացնում

382. Տեքստը կարդա՛ և՝
ա) նկարագրված հյուրանոցում տեղի ունեցած մի դեպք հորինի՛ր կամ այնտեղի մի օրվա մասին գրավոր պատմի՛ր:

Այդ շների հյուրանից մտավ մի կատու և բոլոր շները հարձակբվեցին այդ կտվի վրա
բ)Ձկների, փղերի կամ թռչունների հյուրանոց նկարագրի՛ր:

Ձկների ամբողջ հյուրանոցը ձուր է և բոլոր ձկները ապրում են իրենց կյանքը հասարակ ձևով, բայց կան ձկներ որոնց պետք չէ ջուր և նրանց համար մարդիկ սարքել են առանձ ջրի սենյակներ։

            Մի կղզում շների հյուրանոց կա: Դա երկհարկանի առանձնատուն է, որտեղ             առավելագույն հարմարավետությամբ միաժամանակ վաթսունհինգ շուն կարող           է ապրել: Հյուրանոցը մեկ, երկու և երեք սենյականոց համարներ ունի:        Նախասրահում շների համար վարսավիրանոց կա, անասնաբուժական կետ,          ռեստորան, սրճարան՝ դարձյալ շների համար:

383. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) առնետի անունից,
բ) հոգևորականի անունից:

            Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու առնետը բարեկամանան, ու դեռ առնետն էլ փրկի   մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞:
            Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից հոգևորականի տանն      առնետ է հայտնվել: Առնետն այնքան է գնացել-եկել հոգևորականի տուն, որ           ինքը տանտիրոջն է սովորել, տանտերն էլ՝ իրեն. վերջը ընկերացել են:
            Մի գիշեր հոգևորականը վեր է թռել քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում առնետի վրա զայրացել է, բայց հենց տեսել է, վառվող վարագույրները, գլխի է ընկել, թե ի՜նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ լրիվ կվառվեր, ինքն էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու թուշը մի լավ չկծեր:

Մայրենի 18․03․2024

Բառերը (բառաձևերը) ճի՛շտ դասավորիր և վերականգնի՛ր նախադասությունները:
ա) չտնկես ունեցվածքին Ուրիշի աչք:
բ) ես հոր չեմ մոռանա Իմ պատվիրանը:
գ) ձեր հետ պսակե՛ք Գնացեք զավակներին իրար:
դ) արտի էլ դնում են Ոսկի արտ անունն:

1․ Ուրիշի ունեցվածքին աչք չտնկես։
2․ Իմ հոր պատվիրանը ես չեմ մոռանա։
3. Գնացեք ձեր զավակներին իրար հետ պսակե՛ք։
4. Ոսկի արտի անունն էլ դնում են արտի։

  1. Տրված մասերը միացնելով՝ ամբողջացրո՛ւ նախադասությունները:
    ա) Աչքդ լույս լինի,
    ա) ելք չեն գտնում:
    բ) Հարևանների միջև լեզվակռիվ է սկսվում,
    բ) մի պղինձ ոսկի դուրս եկավ:
    գ) Բարի անունն ավելի երկար
    է ապրում,
    գ) հարսանիք են անում:
    դ) Երեք օր, երեք գիշեր
    դ) քան չար անունը:

Աչքդ լույս լինի, մի պղինձ ոսկի դուրս եկավ:
Հարևանների միջև լեզվակռիվ է սկսվում,
Բարի անունն ավելի երկար է ապրում, քան չար անունը:
Երեք օր, երեք գիշեր, հարսանիք են անում:

  1. Թագավոր, ոսկի, հարևան բառերով նախադասություննե՛ր կազմիր:

Թագավորը հրամայեց սպանել բոլոր թշնամիներին։
Ես երեկ ոսկի վզնոց գտա փողոցից։
Մեր հարևանները շատ լավ ու բարի մարդիկ են։

  1. Հետևյալ օրհնանքներից ո՞րն է համապատասխանում հեքիաթի բովանդակությանը:
    Կյանքդ ջրի նման երկարի:
    Ուր գնաս, կանաչ բուսնի:
    Թող բարի անունդ երկար հիշվի:

Թող բարի անունդ երկար հիշվի:

Լրացուցիչ աշխատանք

  1. Ընդարձակի՛ր համառոտ նախադասությունները:
    ա) Նավը լողում է բաց ծովում: գ) Այս հրաշք զանգակածաղիկը կապույտ է:
    բ) Ճնճղուկը կտցահարում է իր բնում: դ) Այս երկու ընկերները հաշտ են:
  2. Տրված բառերով կազմի՛ր ընդարձակ նախադասություններ:
    ա) Վրաստան, մայրաքաղաք, Թբիլիսի:
    Վրաստանի մայրաքաղաքը Թբիլիսին է։
    բ) խոտ, իջնել, արտույտ, վրա, կանաչ:
    Արտույտը իջավ կանաչ խոտի վրա։
    գ) ճանաչել, փորձանք, լավ, մեջ, ընկեր:
    Լավ ընկերոջը փորձանքի մեջ են ճանաչում։
  3. Պարզ նախադասությունները միավորի՛ր և դարձրո՛ւ բարդ:
    ա) Լույսը բացվեց և արևը փայլեց երկնքում:
    բ) Ես ուզում եմ,որ խաղաղությունը գոտևորի մոլորակը:
    գ) Կարենը սահում է չմուշկներով և կարողանում է սպորտային պար պարել:
    դ) Մասրենու վրայի ձյունը հալվում է և հուլունք դարձած կաթկթում է հողին:
  4. Տրված մասերը միացնելով՝ ամբողջացրո՛ւ առած-ասացվածքները:
    ա) Եղբայրը կարող է ընկեր չլինել, ա) ասում է՝ խակ է:
    բ) Աղվեսի բերանը խաղողին չի
    հասնում,
    բ) բայց ընկերը միշտ եղբայր է:
    գ) Անձրևից փախան, գ) վախեցի՛ր մարմանդ գետից:
    դ) Մի՛ վախենա վարար գետից, դ) կարկուտի տակ ընկան:
    ե) Մի գիժ քար գցեց հորը, ե) չհասկացողին՝ հազար ու մին:
    զ) Հասկացողին մին ասա, զ) քառասուն իմաստուն չկարողացան հանել:

Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է:

Աղվեսի բերանը խաղողին չի հասնում,ասում է՝ խակ է:

Անձրևից փախան,կարկուտի տակ ընկան:

Մի՛ վախենա վարար գետից, վախեցի՛ր մարմանդ գետից:

Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել:

Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին:

Իմ Չարենցյան բառարան

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Անծանոթ բառեր՝

մրմունջ —  ցածր ձայն

անուրջ —  Երազ

———————————————————————————————————————————

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Անծանոթ բառեր՝

անհուն — Հուն չունեցող

Թախիծ — տրտմություն

Իմ Չարենցյան ընդեռցարանը

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Ձոն Մայրիկիս

Իմ հորինած բանաստեղծությունը մայրիկիս՝

Մայրիկ չքնաղ, մայրիկ նախշուն․․․

Ամբողջ սերը քո սրտում,

Միշտ պահել ես, միշտ սիրել ես՝ կյանքիդ կեսը նվիրել ես։

Մեծանամ, խելոքանամ, քեզ գամ պահեմ էս անգամ։

—————————————————————————————————————————

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը՝
Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը՝ ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նո՜ւրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած-սնած,
Մեզ աշխարհում շահած-պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող – լվացք անող,
Անվերջ դատող – անվերջ բանող
Ա՛յս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը…

Մայրենի 04.03.2024

Անցածի կրկնություն․ ածականի համեմատական աստիճանները, թվականներ, դերանուններ։

223. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը։

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ:
 Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի:
 Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ:
Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են:Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ    հանդիպող տեսակներից է:
Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս  աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

Նշված բառերը ցույց են տալիս ածականի համեմատության աստիճանները։

234. Սխալները գտի՛ր և ուղղի՛ր (քանի ձևով հնարավոր է):

Օրինակ՝
Մեր գյուղի համար երրորդ դպրոցը վերջերս է կառուցվել: — Մեր գյուղի համար երեք դպրոցը վերջերս է կառուցվել:Մեր գյուղի երրորդ դպրոցը վերջերս է կառուցվել:

            Համար առաջին տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարինն է:Առաջին տիեզերագնացը աշխարհում Յուրի Գագարինն է:
            Թիվ տասներորդ մանկապարտեզի տնօրենն է մայրիկս: Տասներորդ մանկապարտեզի տնօրենը մայրիկս է:
            Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, համար քառասունիններորդ  արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք: — Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, քառասունիններորդ անգամ արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք:

            Հինգերորդ համարի նկարն ուշադրությանս գրավեց: —  Հինգերորդ նկարն ուշադրությանս գրավեց:
            Բակում ինը տղա կա: Ասածդ տղան ուժով ու ճարպկությամբ համար իններորդն է: — Բակում ինը տղա կա: Ասածդ տղան ուժով ու ճարպկությամբ իններորդն է:

            Այդ ուղևորին բաժին ընկավ ութերորդ համարի նավախցիկը: —  Այդ ուղևորին բաժին ընկավ ութերորդ նավախցիկը:

Հիշի՛ր

Առարկաների թիվ կամ թվային կարգ ցույց տվող բառերը թվականներ են: Մեկից մինչև հարյուր բաղադրյալ թվականների բաղադրիչները միասին են գրվում, իսկ հարյուր մեկից սկսած՝ առանձին:
Թվային կարգ ցույց տվող թվականները կազմվում են րորդ ( —երորդ) ածանցով:

Կարդալ Ավելին