January 23

Այսօրվա մասին

Ողջույն, այսօր մենք առաջին ժամին հյուր ենք ընդհունել ընկեր Միքայելին։ Նա մեզ սովորացրել է օգտվել ծրագիրով՝ CupCat։ Ես այդ ծրագրով օգտվում եմ երկար ժամանակ և սովորացրել եմ իմ ջոկատից աղջկան՝ Միկա, նրան շատ հետաքրքիր էր տեսանյութ պատրաստել։ Ես Միկայի հետ արել եմ վիդեո իմ կանալի համար։ Ես ունեմ մի կանալ Likee-ում և այնտեղ ուղարկում եմ հավես տեսանյութներ իմ հերոսով։

Ահա իմ տեսանյութը՝

Այն վերևում աղջիկը որ կագնած է իմ հերոսն է։

January 23

Ձիերի մասին

Աշխարհի ամենագեղեցիկ ձին բնակվում է Թուրքմենստանում (լուսանկարներ) - Լուրեր  Հայաստանից - Թերթ.am

Ողջույն, այսօր ես կպատմեմ ձիերի մասին։ Ձիերը շատ գեղեցիկ և խելացի կենդանիներ են։ Նրանց սիրելի ուտելիքներն են խնձորը, գազարը, շաքարը և թարմ խոտը։ Ձիերի ընտալացումը մարդու կողմից սկսվել է մոտավորապես մ. թ. ա. 4000 թվականին, իսկ արդեն մ. թ. ա. 3000 թվականին ձին մարդու օգնությամբ տարածվեց աշխարհով մեկ։ Նրանք աղմուկ չեն սիրում և աղմուկից փախչում են։ Ձիերը կարող են քաշ տալ մոտավորապես 600կգ։ Նրանց տեսակների քանակը 160 է։ Կան ձիերի ընտանի, վայրի և ստացված տեսակներ։ Ձիերը օգնում են գյուղատենտեսության մեջ և տեղաշարժվելու համար։

January 16

Անհատական ուսումնական պլան. 2-րդ ուսումնական շրջան

Անուն Ազգանուն- Ցողիկ Աբրահամյան
Դասարան- 4.2 դասարան
Ջոկատ- 2-րդ ջոկատ
Ջոկատավարներ- Սոնա Սարգսյան, Արմինե Աբրահամյան, Էլինա Սիմոնյան
Երկարօրյա ճամբար- օգտվում եմ/չեմ օգտվում

Ճամբարային օրակարգ՝

Շուշան Ալեքսանյան

https://shalexsanyan.wordpress.com/2022/12/24/%d5%b3%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3/

January 13

Մեր ճամփորդությունը դեպի սահադաշտ

Предварительный просмотр изображения

Բարի օր։ Այսօր ես կպատմեմ, թե ոնց ենք այս շաբաթվա ուրբաթ օրը 2-րդ ջոկատով գնացել սահադաշտ։ Առաջին ժամը մեզ մոտ Մայրենի էր։ Մայրենիից հետո ավտոբուսով ուղևորվեցինք դեպի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց, որտեղ ես 1 տարի մարզվել եմ։ Ճանապարին մենք վերցրեցինք ընկեր Դանիելին։ Մի քիչ ժամանակ հետո հասանք արդեն մեր սահադաշտը։ Այնտեղ մենք փոխվել ենք և հագել ենք տաք հագուստ։ Սահադաշտ գնալուց պետք է անպայման ունենալ շարֆ, ձեռնոցներ և գլխարկ։ Ընկերներիս մեծ մասը նոր էր սովորում սահել, բայց քիչ քիչ կարողանում էին արդեն։ Ես իմ ընկերուհիններին Ադրիանային ու Վարդին օգնում էի սահել։ Վերջում սահադաշտից դուրս գալուց մենք փոխեցինք մեր հագուստը և մեկնեցինք դպրոց։ Դպրոցում նախաճաշեցինք, իսկ հետո արեցինք մնացած դասերը։

Предварительный просмотр изображения