Անհատական ուսումնական պլան. 2-րդ ուսումնական շրջան

Անուն Ազգանուն- Ցողիկ Աբրահամյան
Դասարան- 4.2 դասարան
Ջոկատ- 2-րդ ջոկատ
Ջոկատավարներ- Սոնա Սարգսյան, Արմինե Աբրահամյան, Էլինա Սիմոնյան
Երկարօրյա ճամբար- օգտվում եմ/չեմ օգտվում

Ճամբարային օրակարգ՝

Շուշան Ալեքսանյան

https://shalexsanyan.wordpress.com/2022/12/24/%d5%b3%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3/

Մեր ճամփորդությունը դեպի սահադաշտ

Предварительный просмотр изображения

Բարի օր։ Այսօր ես կպատմեմ, թե ոնց ենք այս շաբաթվա ուրբաթ օրը 2-րդ ջոկատով գնացել սահադաշտ։ Առաջին ժամը մեզ մոտ Մայրենի էր։ Մայրենիից հետո ավտոբուսով ուղևորվեցինք դեպի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց, որտեղ ես 1 տարի մարզվել եմ։ Ճանապարին մենք վերցրեցինք ընկեր Դանիելին։ Մի քիչ ժամանակ հետո հասանք արդեն մեր սահադաշտը։ Այնտեղ մենք փոխվել ենք և հագել ենք տաք հագուստ։ Սահադաշտ գնալուց պետք է անպայման ունենալ շարֆ, ձեռնոցներ և գլխարկ։ Ընկերներիս մեծ մասը նոր էր սովորում սահել, բայց քիչ քիչ կարողանում էին արդեն։ Ես իմ ընկերուհիններին Ադրիանային ու Վարդին օգնում էի սահել։ Վերջում սահադաշտից դուրս գալուց մենք փոխեցինք մեր հագուստը և մեկնեցինք դպրոց։ Դպրոցում նախաճաշեցինք, իսկ հետո արեցինք մնացած դասերը։

Предварительный просмотр изображения

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է երկրագնդի դեմքը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք ցույց են տալիս այդ վնասների վատ հետևանքները հենց մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Մարդը օգտագործում է բնության ռեսուրսները իր կարիքների համար

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

Հատված անտառները, ընդերքի հարստությունը, ջրաին ռեսուրսները, կենդանական աշխարհը

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

Օգտագործվել է քար, փայտ, կաուչուկ, կենդանիների կաշի, վուշ, բամբակ, ապակի, բուրդ և այլն

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

1.Հոգատարության արդյունքում բնությունը կհասցնի վերականգնել իր ռեսուրսները, որպեսզի մարդը կարողանա շարունակել օգտագօրծել դրանք։

2. Չեմ կոտրում ծառի ճյուղերը, անտեղի բույսեր չեմ պոկում, տեսակավորում եմ աղբը, դրսում աղբ չեմ թափում, կերակրում եմ անտուն կենդանիներին։

Լրացուցիչ նյութ— մուլտֆիլմ՝ Պահպանենք Երկիր մոլորակը

Ողջո՛ւյն ընթերցող, արի ծանոթանանք

Սա իմ դիմանկարն է

Իմ անունը     __Ցողիկ_է__________________

Ազգանունս` _____Աբրահամյան____________________________ :

Ես /ինչպիսին եմ / ____Ես շատ ուրախ աղջիկ եմ, ընկերասեր եմ_և շատ եմ սիրում կենդանիներին հատկապես __աքաղաղներին։___________________________

Ունեմ   ___Եռագույն գեղեցկուհի փիսիկ___________________________________________

Ապրում եմ  ____Հայաստանի մայրաքաղաք_Երևանում_____________________

Շատ եմ սիրում  __Ստեղծագործել, նկարել,_հեծանիվ վարել և լողալ___________________________________

Չեմ սիրում  __թթվասեր, կաթնաշոռ և չեմ սիրում դժգոհել_______________________________________

Բոլորից տարբերվում եմ /ինչով / ___Ես բարձրահասակ եմ, սիրում եմ_բրոկկոլի և սխտոր _____________________________

Երազում եմ ___սքեյթբոռդ քշել, դառնալ հայտնի դիզայներ_________________________________________________

Երբ մեծանամ, _կդառնամ նկարիչ-դիզայներ և կանեմ յուրահատուկ _աշխատանքներ որոնք հայտնի կդարնան ողջ աշխարհում_________________________________________

Continue reading

Ես

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

  1. Կարդա’ պատմվածքը և դո’ւրս գրիր հականիշները: Այո/ոչ, թարս/շիտակ, սև/սպիտակ, բարձր/ցածր, լույս/խավար, հեռու/մոտիկ, տաք/սառը։
  2. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ: Ըստ հեքիաթի ամենա կարևոր բառը <<Ես>>-ն է, բայց իմ կարծիքով բոլոր բառերն էլ հավասար կարևոր են։
  3. Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում: Երևի <<ոչ>> ասելիս գլուխը ձաղ ու աչ էր տարբերվում։ Այդպես զգացվում է կլորությունը։
  4. Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել: Ես մտածում եմ, որ առաջին բառերը եղել են մամա/պապա։
  5. Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։ Կարծում եմ շշուկով արտասանողները համեստ էին, իսկ լացով ասողները շատ տխուր էին։
  6. Գրի’ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին: Սիրո՞ւմ էիք փոքր ժամանակ նոր ընկերներ ձեռք բերել։
  7. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ: Նրանք սկսեցին իրար հետ խոսել, երբ մի մարդ հորինեց եկրորդ բառը, և հետո մյուսները հորինեցին մնացած բոլոր բառերը։
  8.  Ի՞նչ բան է այս աշխարհը․ շարադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։ Այս աշխարհը ապրելու համար մի վայր է, որտեղ գեղեցիկ հողագնդի վրա գոյություն ունեն բույսեր, կենդանիներ, մարդիք, սնկեր, բակտերիաներ։

Հայերենագիտություն

Իմ ծննդավայր Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է։ Երևանը այլ կերպ անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերը կառուցված են վարդագույն տուֆից։ Հայաստանի խորհրդանիշներն են եռագույն դրոշը, զինանշանը և օրհներգը։ Հայաստանը ամենահին երկրների շարքին է պատկանում։ Հայաստանը այն միակ երկրներից է, որտեղ հանդիպում են ցայտաղբյուրներ իրենց քաղցահամ ջրով։ Հայաստանը շատ հարուստ է իր մշակույթով և տեսարժան վայրերով։ Շատ եմ սիրում հայկական խոհանոցը, հատկապես խաղողի տերևով պատրաստած տոլման։ Հայաստանը հայտնի է նաև Սեվանա լճով, որը իր քաղցրահամ ջրով հյուրընկալում է ինչպես հայերին, այնպես էլ այլազգի զբոսաշրջիկներների։

Իմ կատվի մասին

Այսօր ես կպատմեմ իմ փիսիկի մասին։ Նրա անունը Ջիջի է։ Նա եռագույն գեղեցկուհի փիսիկ է։ Մենք Ջիջիին մեր բակից ենք գտել, երբ նա դեռ մեկ ամսական էլ չկար։ Կերակրել ենք, խնամել ենք, բժշկի ենք տարել։ Նա դարձել է մեր ընտանիքի անդամը։ Մեր Ջիջին հիմա մեկ տարեկան է, շատ է սիրում քնել պահարանի գլխին։ Նա մի սիրելի խաղալիք ունի, որով ամեն առավոտ խաղում է։ Ջիջին շատ է սիրում վազել դուրս և թավալ տալ դռան առաջ։ Դա շատ ծիծաղելի տեսարան է։ Ես շատ եմ երազել կենդանի պահել։ Իմ երազանքը իրականացել է։

Իմ ուսումնական ամառը

Ողջույն, ես կպատմեմ թե ոնց եմ անցկացրել իմ ամառը։ Ես ամառվա վերջին ամիսը գնացել եմ հայրիկիս հետ Սևան, որովհետև իմ հայրիկը ճամբարի մարզիչներից մեկն է իսկ ճամբարի բոլոր մասնակիցները գնացել էին Սևան։ Ես էլ որոշեցի հայրիկիս հետ գնամ։ Երբ մենք հասանք այնտեղ, խոտերի մեջ շատ վրաններ էին խփված, որոնց մեջ քնում էին ճամբարի երեխանները։ Հետո մենք հայրիկի հետ մտանք ջուրը, ջուրը իհարկե սառն էր, բայց հետո տաքացավ։ Ամեն օր լողալուց հետո գնում էինք նախաճաշելու։ Նախաճաշին ես աղցան էի ուտում, իսկ երեկոյան ուտում էի աղցան, հնդկաձավար և թեյ։ Մենք բոլոր ճաշերը կրակի վրա ենք պատրաստել։ Հետո, որ մութն ընկնում էր, մենք կրակի շուրջն էինք նստում և երգեր էինք երգում։ Շատ եմ հավանել իմ ամառը։

Իմ ճամփորդությունը

Բարի օր։ Այսօր ես կպատմեմ թե ինչ լավ եմ անցկացրել Սեպտեմբերի 1-ը։ Մենք ամեն տարի Սեպտեմբերի 1-ին գնում ենք սար բարձրանալու։ Այս տարի գնացել էինք Թեղենյանց եկեղեցի։ Դա իմ ամենասիրելի ճամփորդություններից մեկն է։ Մենք նստում ենք ավտոբուսը և երկա՜ր գնում: Երբ մենք հասնում ենք տեղ, վերցնում ենք մեր ուսապառկերը և դուրս գալիս։ Հետո նախաճաշում ենք, որ ուժ ունենանք բարձրանալու։ Մենք ճանապարին կանգ ենք առել չորս ցայտաղբյուրի մոտ, որովհետև մեր ջուրը վերջանում էր։ Երկար ժամանակ հետո մենք հասնում ենք եկեղեցի, ասում ենք մեր խոսքերը, որոնք միշտ ասում ենք եկեղեցում, երգում ենք և նստում ենք էլի հաց ուտելու, որովհետև մենք չէինք հասցրել մեր ճաշը լրիվ ուտել։ Ես շա՜տ եմ հավանել իմ ճամփորդությունը։