September 2

Իմ կատվի մասին

Այսօր ես կպատմեմ իմ փիսիկի մասին։ Նրա անունը Ջիջի է։ Նա եռագույն գեղեցկուհի փիսիկ է։ Մենք Ջիջիին մեր բակից ենք գտել, երբ նա դեռ մեկ ամսական էլ չկար։ Կերակրել ենք, խնամել ենք, բժշկի ենք տարել։ Նա դարձել է մեր ընտանիքի անդամը։ Մեր Ջիջին հիմա մեկ տարեկան է, շատ է սիրում քնել պահարանի գլխին։ Նա մի սիրելի խաղալիք ունի, որով ամեն առավոտ խաղում է։ Ջիջին շատ է սիրում վազել դուրս և թավալ տալ դռան առաջ։ Դա շատ ծիծաղելի տեսարան է։ Ես շատ եմ երազել կենդանի պահել։ Իմ երազանքը իրականացել է։


Posted September 2, 2022 by abrahamyant1 in category Բնագիտություն, Ելք ստուգատես, Ես և շրջակա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*