ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է լիճը:

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

  1. Լճային գոգավորություններն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:

Ըստ ծագման`լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

  1. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:

Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: 

  1. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *