Մայրենի 18․03․2024

Բառերը (բառաձևերը) ճի՛շտ դասավորիր և վերականգնի՛ր նախադասությունները:
ա) չտնկես ունեցվածքին Ուրիշի աչք:
բ) ես հոր չեմ մոռանա Իմ պատվիրանը:
գ) ձեր հետ պսակե՛ք Գնացեք զավակներին իրար:
դ) արտի էլ դնում են Ոսկի արտ անունն:

1․ Ուրիշի ունեցվածքին աչք չտնկես։
2․ Իմ հոր պատվիրանը ես չեմ մոռանա։
3. Գնացեք ձեր զավակներին իրար հետ պսակե՛ք։
4. Ոսկի արտի անունն էլ դնում են արտի։

  1. Տրված մասերը միացնելով՝ ամբողջացրո՛ւ նախադասությունները:
    ա) Աչքդ լույս լինի,
    ա) ելք չեն գտնում:
    բ) Հարևանների միջև լեզվակռիվ է սկսվում,
    բ) մի պղինձ ոսկի դուրս եկավ:
    գ) Բարի անունն ավելի երկար
    է ապրում,
    գ) հարսանիք են անում:
    դ) Երեք օր, երեք գիշեր
    դ) քան չար անունը:

Աչքդ լույս լինի, մի պղինձ ոսկի դուրս եկավ:
Հարևանների միջև լեզվակռիվ է սկսվում,
Բարի անունն ավելի երկար է ապրում, քան չար անունը:
Երեք օր, երեք գիշեր, հարսանիք են անում:

  1. Թագավոր, ոսկի, հարևան բառերով նախադասություննե՛ր կազմիր:

Թագավորը հրամայեց սպանել բոլոր թշնամիներին։
Ես երեկ ոսկի վզնոց գտա փողոցից։
Մեր հարևանները շատ լավ ու բարի մարդիկ են։

  1. Հետևյալ օրհնանքներից ո՞րն է համապատասխանում հեքիաթի բովանդակությանը:
    Կյանքդ ջրի նման երկարի:
    Ուր գնաս, կանաչ բուսնի:
    Թող բարի անունդ երկար հիշվի:

Թող բարի անունդ երկար հիշվի:

Լրացուցիչ աշխատանք

  1. Ընդարձակի՛ր համառոտ նախադասությունները:
    ա) Նավը լողում է բաց ծովում: գ) Այս հրաշք զանգակածաղիկը կապույտ է:
    բ) Ճնճղուկը կտցահարում է իր բնում: դ) Այս երկու ընկերները հաշտ են:
  2. Տրված բառերով կազմի՛ր ընդարձակ նախադասություններ:
    ա) Վրաստան, մայրաքաղաք, Թբիլիսի:
    Վրաստանի մայրաքաղաքը Թբիլիսին է։
    բ) խոտ, իջնել, արտույտ, վրա, կանաչ:
    Արտույտը իջավ կանաչ խոտի վրա։
    գ) ճանաչել, փորձանք, լավ, մեջ, ընկեր:
    Լավ ընկերոջը փորձանքի մեջ են ճանաչում։
  3. Պարզ նախադասությունները միավորի՛ր և դարձրո՛ւ բարդ:
    ա) Լույսը բացվեց և արևը փայլեց երկնքում:
    բ) Ես ուզում եմ,որ խաղաղությունը գոտևորի մոլորակը:
    գ) Կարենը սահում է չմուշկներով և կարողանում է սպորտային պար պարել:
    դ) Մասրենու վրայի ձյունը հալվում է և հուլունք դարձած կաթկթում է հողին:
  4. Տրված մասերը միացնելով՝ ամբողջացրո՛ւ առած-ասացվածքները:
    ա) Եղբայրը կարող է ընկեր չլինել, ա) ասում է՝ խակ է:
    բ) Աղվեսի բերանը խաղողին չի
    հասնում,
    բ) բայց ընկերը միշտ եղբայր է:
    գ) Անձրևից փախան, գ) վախեցի՛ր մարմանդ գետից:
    դ) Մի՛ վախենա վարար գետից, դ) կարկուտի տակ ընկան:
    ե) Մի գիժ քար գցեց հորը, ե) չհասկացողին՝ հազար ու մին:
    զ) Հասկացողին մին ասա, զ) քառասուն իմաստուն չկարողացան հանել:

Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է:

Աղվեսի բերանը խաղողին չի հասնում,ասում է՝ խակ է:

Անձրևից փախան,կարկուտի տակ ընկան:

Մի՛ վախենա վարար գետից, վախեցի՛ր մարմանդ գետից:

Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել:

Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *