Երևանի Հուշարձանները

Ալեքսանդր Թամանյան

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը գտնվում է կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում։ Հուշարձանը տեղադրել են 1974 թվականին։ Հեղինակներն էն՝ Ճարտարապետ՝ Սեդա Պետրոսյան Քանդակագործ՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արտաշես Հովսեփյան։ Հուշարձանը կառուցված է բազալտից ու գրանիտից, նրա բարձրությունը 3 մետր է։ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի այս տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»։

Սասունցի Դավիթ

Սասունցի Դավիթի հուշարձանը տեղադրել են 1959 թվականին։ Նրա Հեղինակներն են՝ ճարտարապետ Միքայել Մազմանյան, Քանդակագործ՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար։

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակ հոբելյանը։ Որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբն են առել դեռ 1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերհիշյալ նկարաշարին զուգընթաց։ Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը, որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից հանձն առավ կարճ ժամանակահատվածում իրականացնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի։ 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ Թուրքիա», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին: 1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը։

Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ)։ Իշխանությունները արել էին ամեն ինչ, որպեսզի արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության, ինչպես գրում է ականատեսը՝ կատարվածը հնարավոր չէ նկարագրել:

Միքայել Նալբանդյան

Միքայել Նալբանդյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգուգրողի անվան փողոցի վերջնամասում։ Հուշարձանը տեղադրվել է 1965 թվականին։ Հեղինակներն են՝ արտարապետ  Ջիմ Թորոսյան և Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյան։ Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, նրա բարձրությունը 4,5 մետր է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *