Ամառային Ճամբար | Առաջին Շաբաթվա Ամփոփում

Այսօր ամառային ճամբարի երկրորդ շաբաթն է գնում։ Ես կպատմեմ թե ոնց ենք մենք անցկացրել մեր անցաց շաբաթը։ Օրինակ՝ Երկուշաբթի օրը մենք սկսել էինք հրաշալի ճամբարը։ Մեզ մոտ առաջին, երրորդ և հինգերրորդ դասերը Ընկեր Անուշի մոտ էին։ Ընկեր Անուշը իմ ընտրության դասատուն է, իսկ ավելի հասկանալի՝ Դիզայն ընտրությունի դասատուն է։ Նրա դասերին մենք նկարում ենք շա՜տ հետաքրքիր թեմաներ, որոնք նկարում ենք մեր ալբոմներում։ Այդ թեմաները մենք անում ենք, որ իրականացնենք և ցուցադրենք։ Երկրորդ ժամը Ընկեր Սոնայի հետ էր, իսկ մեր չորրորդ ժամը մարմնամարզություն ընկեր Սոնա Սարգսյանի հետ էր։ Նրա դասերին մենք մեր ընկերներով միասին խաղում ենք։ Ուզում եմ ասել, որ իմ սիրելի օրը դա չորեկշաբթին է, որովհետև այդ օրը լինում է տեխնոլոգիան։ Իմ տեխնոլոգիայում մենք պատրաստում ենք համեղ ուտելիք։ Ես շատ ուրախ եմ, որ իմ ճամբարի ջոկատում նույնպես պատրաստում ենք շատ համեղ ուտելիք։ Օրինակ՝ այդ շաբաթվա չորեկշաբթին մենք պատրաստել ենք պիցցա։ Ավելացնեմ, որ Ամառային ճամբարում շատ-շատ հաճախ ճամփորդում ենք։ Շատ եմ սիրում ամառային ճամբարը։

«Բարձունքի հաղթահարում» նախագիծ

Զրույց հին բջնեցիների հետ

Քայլք դեպի Բջնու ամրոց

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի իրականացում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *