Մրգային դպրոցը

Կար-չկար, մի հրաշալի դպրոց կար։
Այդ դպրոցը կառուցված էր միայն մրգից՝ պատերը, պահարանները, աթոռները, սեղանները։ Լավ էր, որ գոնե գրքերը, մատիտները, գրիչները, բոլոր դպրոցական պարագանները, ուսուցիչները և սովորողները մրգից չէին։ Մի օր դպրոցականները եկան իրենց հրաշալի դպրոցը, դասի սկզբին դեռ ահագի՜ն ժամանակ կար։ Նրանք այդ օրը ինչպես միշտ սկսեցին սեղանների և աթոռների ոտքերը գողանալ և ուտել։ Սակայն բոլոր երեխանները չէին ուտում մրգերը, որովհետև ավելի շատ պաղպաղակե դղյակի ոտքերն էին սիրում։ Երբ դասի սկսելու ժամանակին քիչ էր մնում, ուտիչները թղթից պատրաստում էին մրգեր, որ դնեն իրենց կերած տեղը։ Երբ դասը սկսվում էր, դասատուները պատմում էին մրգերի մասին, սովորեցնում էին մրգերից դիզայն անել, նկարում էին դրանք, փորձեր անել մրգերի հետ, աճեցնել դրանց ծառերը և այլն։ Երկա՜ր տարիններ հետո սովորողները կերել էին ամբողջ դպրոցի մրգերը, իսկ դպրոցից մնացել էին միայն թղթեր։ Իհարկե այդ դպրոցի տնօրենը նկատել էր դա և փակել էր հրաշալի դպրոցը։ Նա նոր մրգեր էր աճեցրել և դրել նախկինների տեղը։ Իսկ այդ դպրոցը հիմա գտնվում է թանգարանում և ամեն օր հյուրերը ուրիշ երկներից կամ գյուղերից նկարում էն այդ դպրոցը և ուսումնասիրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *