Աշունը մեր բակում

Բարև Ձեզ, ես Ցողիկ Աբրահամյանն էմ, ապրում եմ Հայաստանի մայրաքաղաք չքնաղ Երևանում։ Ես կպատմեմ, թե ինչպիսին է մեր բակը։ Մեր բակը աշնանը շատ գեղեցիկ է։ Բակում շատ-շատ փիսիկներ ունենք և երկու հրաշալի շուն։ Ահա մեր բակի բնակիչները։

Մեր փիսիկները իրականում շատ շատ են, բայց ես գտել եմ միայն երկուսին և նկարել եմ իրենց։ Իսկ մեր բակի շներին բոլորը գիտեն, որովհետև մեր շները միշտ թափառում են այս ու այնտեղ։ Մեր շները նույնիսկ անուններ ունեն։ Այս շունը, որին ես նկարել եմ, աղջիկ է, և նրա անունը Լյուբա է։ Իսկ եկրորդ շանը ես չգտա, որովհետև նա շատ է սիրում ման գալ։ Այդ եկրորդ շունը տղա է, ու նրա անունը Շեկո է։ Շեկոյին մեկ էլ Ալեքս էն ասում, բայց մենք որոշեցինք, որ Շեկոն նրան ավելի շատ է սազում։ Շեկոյի վերարկուն սպիտակ է, եթե նայենք, բայց երբ նա թրջվում է, երևում է, որ նրա գույնը սպիտակ չի, այլ շեկ է՝ իսկական աշնանային գույն է։

Ահա մեր բակի գեղեցիկ բույսերը։ Այս պահին մեր բակի մեծ մասը դեռ կանաչ է, բայց կան նաև շատ կարմիր, ոսկեզօծ և դեղին տերևներ։ Ես շատ եմ սիրում մեր բակում քայլել, որովհետև մեր բակից հաճելի աշնանային հոտ է գալիս, և միշտ արևոտ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *