Թարս աշխարհում…

Մի օր ես  արթնացել  էի, որ գնայի  դպրոց ու տեսա, որ իմ կատուն մլավում է։ Ես մտածեցի, որ իմ կատուն սոված է։ Գնացի խոհանոց, որ իրեն կերակրեմ, մեկ էլ նկատեցի, որ կատուն  ինձ հետ չի գալիս։ Ետ շրջվեցի և գնացի մլավոցի կողմը։  Կատուս մլավում էր  և մեր գորգի կողքերն էր անհանգիստ պտտվում։ Ես մտածեցի, որ գորգի տակ մկնիկ է և կատուս ուզում է բռնել նրան։ Ես բարձրացրի գորգը և շատ  զարմացա,  այնտեղ պորտալ էր, որը տանում է թարս աշխարհ, իմ կատուն մոտեցավ այդ պորտալին և կորավ ։ Ես շատ  վախեցա իմ կատվի  համար և որոշեցի գնալ նրա  մոտ։ Մոտեցա պորտալին և հայտնվեցի թարս աշխարհում, այնտեղ ամեն ինչ թարս էր, գետինը երկնքում էր, բայց մարդիկ ամպերի վրա էին  քայլում, կատուները շան  ձայն էին հանում և շների հետևից վազում էին,  իսկ շները ` մլավում էին և փախչում կատուներից։ Ես նայեցի իմ կատվին  և տեսա, որ իմ կատուն մեր բակի շների հետևից է վազում և ես գոռացի․ 

– Ջիջի, հերի’ ք է, մի’ վազիր  Լյուբայի և Շեկոյի հետևից։ 

Ես վազեցի, որ շներին փրկեմ և ընկա մի  փոսի մեջ ու հայտնվեցի իմ տանը։ Ես խորը շունչ քաշեցի,    հասկացա, որ այդ ամենն  իմ գլխի մեջ էի հորինել: Իմ կատուն սովից կոտորվում էր և վազեցի արագ կերակրեցի նրան ու շոյեցի փոքրիկ  գլուխը: Այնուհետև նայեցի ժամացույցին ու վազեցի պատրաստվելու, որովհետև դպրոցից   ուշանում էի։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *