Աղբյուր

Հովհաննես Թումանյան

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜…»

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դու՛րս գրիր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Բխել – դուրս հոսել

Տոթակեզ – շատ տաք, այրող, կիզիչ

Գուշ – աղբյուրի առջև դրած փայտե տաշտ, որի մեջ հավաքվում է ջուրը։

Պախրա – մայր այծ

  • Աղբյուրը որտե՞ղից էր բխում:

Աղբյուրը բխում էր ծառի տակից։

  • Ինչպիսի՞ն էր աղբյուրը:

Աղբյուրը սառնորակ էր։

  • Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողը, նկարի՛ր ու վերնագրի՛ր:

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։

  • Փորձի՛ր բացատրել այս հատվածը:
    «Քո շինողի օր-կյանքը
    Ջրի նման երկարի՜…»

Թող քո կյանքը երկա՜ր լինի, ոնց ջուրը երկար է։ Քո տատիկներից կամ պապիկներից հարցրու , թե ինչ օրհնանքներ գիտեն և գրի’ր քո բլոգում(կարող ես նաև ձայնագրել կամ տեսագրել  նրանց և նյութը տեղադրել):
Աստծու օհնությունը վրադ։ Կանաչ ճանապարհ։ Սիրտդ ուրախ լինի, Արևդ՝ պայծառ։ Մատդ երբեք փուշ չմտնի։ Կյանքդ ջրի նման երկար լինի։ Յոթ որդով սեղան նստես։ Սիրի՜ր և եղիր սիրված։ Ծլես, ծաղկես, զորանաս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *