Իմ նպատակը և իմ սիրելի սպորտաձևը

Ես շատ նպատակներ ունեմ։ Իմ ամենաառաջին նպատակը նկարչուհի դառնալն է։ Ես փոքր ժամանակից եմ ուզում նկարչուհի դառնալ, որովհետև ես շատ եմ սիրում նկարել։ Նկարելը շատ լավ զբաղմունք է։ Ես ինքնուրույն եմ սովորել նկարել։ Դրա համար էլ ուզում եմ նկարչուհի դառնալ։ Նկարելը և՛ դժվար է և՛ գեղեցիկ գործ է։ Նկարել շա՜տ մարդ է սիրում, ախր ո՞նց նկարելը չսիրեն, դա շատ լավ ժամանակ անցկացնելու ձև է։

Ես շատ եմ սիրում ձմեռային խաղերը և սպորտաձևերը։ Իմ ամենասիրած սպորտաձևը գեղասահքն։ Ես վեց տարեկանից գնացել եմ գեղասահքի։ Գեղասաքը շատ գեղեցիկ սպորտաձև է և դժվար։ Սկզբում պետք է սովորել սահել, իսկ հետո հնարքներ անել։ Ես փոքրուց սիրեցի գեղասահքը, որովհետև մենք միշտ նայում էինք թե ոնց էին աղջիկները և տղաները քշում։ Ու ես ել էի ուզում քշել, դա իմ երազանքն էր, և մի օր ինձ տարան գեղասահքի։ Ես այնքան ուրախ էի, չեք պատկերցնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *