Իմ կարծիքը դպրոցական առարկաների մասին

Մայրենի

Ես շատ եմ սիրում մայրենին, որովհետև այն իմ լեզուն է, և ես մայրենիով գրքեր եմ կարդում։ Ամենաշատը հավանել եմ գիրքը Քեռի Ֆեոդորի մասին։ Այդ գիրքը բարության և ընկերության մասին է։ Մայրենի լեզվով մենք անհամար բաներ ենք սովորում բոլոր առարկաներից։ Մայրենին մեզ սովորեցնում է ճիշտ հայերեն խոսել։ Դուք էլ շատ կարդացեք մայրենիով, շատ օգտակար է կարդալը։

Մաթեմատիկա

Մաթեմատիկան շատ լավ առարկա է։ Մենք մաթեմատիկայի տրամաբանական խնդիրներ ենք լուծում, թվաբանություն ենք սովորում։ Մաթեմատիկան շատ հավես առարկա է։ Մաթեմատիկա առարկան ամեն մարդ պետք է իմանա, թե չէ մարդը խելացի չի լինի։ Սովորեք մաթեմատիկա որ խելացի լինեք։

Ես և շրջակա աշխարհը

<<Ես և շրջակա աշխարհը>> առարկան իմ սիրելի առարկաներից է։ Այն պատմում է արևի, անձրևի, ձյան, սառույցի, երկրագնդի և մնացած ամեն ինչի մասին, ինչ է գոյություն ունի։ Այն շատ կարևոր առարկա է։

Մարմնակրդություն

Մարմնակրդությունը անհրաժեշտ է առողջ մարմին ունենալու համար։ Մեր դպրոցում մարմնակրդությունը շատ հետաքրքիր է դասավանդվում։ Մենք անցնում ենք լող և հեծանվավարություն հես միշտ սիրով եմ մասնակցում հեծանվավարության դասերին։

Ռուսերեն և անգլերեն

Отчет по русскому языку

На уроках русского языка мы читаем, пишем, учимся правильно писать. Мы работали над проектами О себе, Сказки и осенние краски и Зима. Мне понравился проект О себе. Я рассказала о себе, что я умею делать. В рамках проекта Зима, мы выучили песни и загадки о зиме.

Ռոսերենը իմ ամենասիրած առարկան է։ Ես խոսում եմ ռուսերեն մայրենի լեզվի նման։ Ես գրքեր եմ կարդում նաև ռուսերենով։ Փորձում եմ անգլերենը ևս լավ սովորել։ Օտար լեզուների իմացությունը օգնում է մեզ ճամփորդելիս։ Ասում են՝ <<Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես>>։

Շախմատ և սեղանի խաղեր

Ես շատ եմ սիրում սեղանի խաղերը։ Սեղանի խաղերի ժամին ամեն մեկը իր սեղանի խաղն է բերում, և մենք միասին խաղում ենք։ Այդ ժամերն անցնում են զվարթ և աշխույժ։ Ավելի շատ ես հավանում եմ շախմատը։

Կերպարվեստ, տեխնալոգիա և երգ

Կերպարվեստը և տեխնալոգիան ևս շա՜տ եմ սիրում։ Այդ ժամերին ես զբաղվում եմ իմ ամենասիրած գործով։ Ես որոշել եմ նկարչուհի դառնալ։ Երգը շատ սիրուն առարկա է։ Երգի ժամերին մենք սովորում ենք ազգային եգեր։ Խմբով երգելը շատ հաճելի է։

Մեր ուսումնական ճամփորդությունները

Ես անչափ շատ եմ սիրում ճամփորդությունները, որոնց ընթացքում մենք գնում ենք թատրոն, թանգարաններ, Բուսաբանական այգի և այլ զարգացնող, կրթող ու հետաքրքիր վայրեր։

Բլոգավարությունը

Այն ամենի մասին, ինչ մենք սովորում ենք դպրոցում և տեսնում ենք ճամփորդությունների ժամանակ, մենք պատմում ենք մեր բլոգներում՝ պատումներով և տեսանյութերով։ Ես երջանիկ եմ, որ մեզ դպրոցում բլոգավարություն են սովորեցնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *