Ուսումնական Ձմեռ, ամանորյա աշխատանք հայրենագիտությունից

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

Մեր ընտանիքում ավանդույթ է, ժամը 00:00 բարձրաձայն մաղթել, որ այս Նոր տարին խաղաղություն բերի և երջանիկ տարի լինի։ Ես մտածում եմ, որ ծնողներիս մանկության տարիներին նույն կերպ էին նշում և բան չի փոխվել։

2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա

Մեզ համար ավանդական ուտելիքներ են տոլման, նրփաբլիթները, Օլիվյե աղցանը և ջեռոցը դրած խոզի միսը։ Մեր բոլոր ուտեստները, որոնք պատրաստում ենք չեն փոխվում։ Մենք միշտ նույն ճաշատեսակներն ենք պատրաստում, դրանք շատ համեղ են և տոնական։

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները

Ես ցանկացել եմ օգնական Ալիսա բոտ կալոնկա և մեծ ականջակալներ։ Մայրիկս Ձմեռ Պապիկից երբեք ոչինչ չի խնդրել, իսկ հայրիկս շուն էր ուզում։ Ոչ մի նմանություն չեմ տենում մեր ցանկացած նվերների մեջ։

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/

Մենք ճաշասենյակում մեծ սեղան ենք բացում, դնում ենք մեր տոնական, ամենագեղեցիկ սպասքը։ Ես մայրիկիս արդեն երկու տարի է օգնում եմ տոլմա և նրբաբլիթներ պատրաստել։ Քույրիկներս աղցաններն են պատրաստում։ Տոնածառ ենք զարդարում։

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

Ծնողներս ամանորյա նկար ցավոք սրտի չունեն։

6. Ի՞նչ ամանորյա երգեր ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/։

Իմ մայրիկը ասում է, որ իրենց մանկության տարիների երգերն ու մուլտերը այժմ էլ արդիական են։

7.Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/

Այո, կթողնեի ձմռանը, որովհետև ձյուն գալուց շատ գեղեցիկ տեսարան է լինում։ Եթե նոր տարին նշեին ուրիշ ամիսներին, ձյուն չէր գա և դա անիմաստ կլիներ, որովհետև տարվա վերջին օրը դեկտեմբերի 31-ն է, իսկ ուրիշ օր նշելը լրիվ անիմաստ է, բայց տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ին կարելի է նշել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *