November 14

Առավոտ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակն է զարթնելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ

  1. Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։

    Հավը խոսեց երեք բերան. — աքլորը կանչեց երեք անգամ։
    Խավարն անցավ գիշերային — գիշերվա մութը վերացավ։
    Աշխարհ լցվեց լուսն ու բարին —առավոտը բացվեց, լույսով լցվեց օրը։
    Ժիր մըշակի երգը հանդում — աշխույժ աշխատավորների երգը դաշտում։
  2. Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։

    Բե-րան
    կար-միր
    խա-վար
    հե-ռու
    աշ-խարհ
    գի-շեր
  3. Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։

    Ամեն առավոտ, լուսաբացին, աքլորը երեք անգամ կանչում է և արթնացնում ողջ գյուղը։ Լուսավոր գյուղում ուրախ եռում է կյանքը։
  4. Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։

    Գյուղում ավելի ուրախ է և լուսավոր։ Օդը մաքուր է և զրնգուն։ Քաղաքում աքաղաղները չէն կանչում, դաշտում աշխատող հնձվորներ չկան։ Մարդիկ աշխատանքի են գնում տրանսպորտով։
  5. Օրվա ո՞ր ժամանակն եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։

    Ես շատ եմ սիրում առավոտը և ցերեկը։ Ես շատ եմ սիրում, երբ օրը սկսվում է, որովհետև, երբ արև է լինում, ես ինձ հանգիստ եմ զգում։ Սիրում եմ, երբ տանը կամ դպրոցում լուսավոր է։ Գիշերը, երբ մութ է, ես ինձ այնքան էլ հանգիստ չէմ զգում, որովհետև ես չէմ սիրում, երբ օրը վերջանում է և մութն ընկնում է։
  6. Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի,
    քնած — արթուն
    բացվել — փակվել
    խավար — լույս
    լցնել — դատարկել
    բարի — չար


Posted November 14, 2022 by abrahamyant1 in category Մայրենի լեզու

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*